ԲՀԿ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԵԼԻՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ (ՇՇԻ ՄԵԼՈՆ) ՓՈՇՄԱՆԵԼ Է
Արխիվ 12-16ԲՀԿ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԵԼԻՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
(ՇՇԻ ՄԵԼՈՆ) ՓՈՇՄԱՆԵԼ Է
ԲՀԿ պատգամավոր Մելիք Մանուկյանը, նույն ինքը (շշի Մելոն) օրեր առաջ վայր էր դրել մանդատը, երբ տեղեկացավ, որ սկսել են ստուգել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը: Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ վերոնշյալ պատգամավորը փոխել է իր որոշումը:
Եվ իրոք անպատկերացնելի էր, թե ինչպես էր Ազգային ժողովի աշխատանքները ընթանալու առանց Մ. Մանուկյանի: Հավանաբար, նա եւս դա հասկացավ նախորդ երկու շաբաթների ընթացքում եւ, փոխելով որոշումը, վերադարձավ, որպեսզի հանրությանը սփռի մտքի գոհարներն ու ընդունի ազգափրկիչ օրենքներ:
Եվ թեկուզ ինքնազոհության հաշվին, այնուամենայնիվ, որոշեց թողնել շշերը եւ նվիրվել ազգի փրկության գործին՝ վերադառնալով օրենսդիր մարմին: Անկասկած երախտավոր հայ ժողովուրդը այսուհետ պետք է արձաններ կանգնեցի «շշի» Մելոյի համար, իհարկե ոչ շշի տեսքով:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

