Հայ միգրանտները կվերականգնեն ՌԴ մուտքի իրավունքը՝ տուգանք վճարելո՞վ

Արխիվ 12-16

Հայ միգրանտները կվերականգնեն ՌԴ մուտքի իրավունքը՝ տուգանք վճարելո՞վ

 

«168 ժամ» թերթը զրուցել է Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայությանը կից գործող հասարակական խորհրդատվական խորհրդի քարտուղար, «Հարեւանության» միջազգային կապերի զարգացման հիմնադրամի նախագծերի տնօրեն Յուրի Մոսկովսկիի հետ:

- Պարոն Մոսկովսկի, հույսեր կային, որ ՀՀ ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի միգրանտները Ռուսաստանում արտոնություններ կստանան: Որոշակի արտոնություններ փաստաթղթային ձեւակերպում արդեն իսկ ստացել են, բայց մեծ խնդիր են տարատեսակ խստացված, փոփոխված օրենքները, որոնց արդյունքում միգրանտները հայտնվում են «սեւ ցուցակներում»` զրկվելով ՌԴ մուտքի իրավունքից 3, 5, 10 տարով: Մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են հայտնվել այդ ցուցակներում եւ ինչպե՞ս կարելի է դուրս գալ ցուցակներից: «Սեւ ցուցակներում» հայտնված միգրանտները համաձայն են նույնիսկ տուգանքներ վճարել, կամ միգուցե ելքը ներում շնորհելն է, չէ՞ որ ՀՀ-ն արդեն ԵՏՄ անդամ է:

- Ես կարծում եմ, որ ՌԴ մուտքի արգելքի արժանացած մարդկանց խնդիրը կլուծվի: Իսկ լուծման եղանակները մի քանիսն են, այդ թվում՝ նրանք, որոնք դուք մատնանշեցիք: Եղանակներից մեկը տուգանքների վճարումն է: Այս հարցը բարձրացվում է եւ այս պահին քննարկվում է Մոսկվայում: Կա գիտակցումը, որ մարդկանց պետք է հնարավորություն տալ տուգանք վճարել եւ ազատվել այդ ցուցակներում ներկայությունից: Սրան ավելացրած, դիտարկվում է նաեւ հետեւյալը` պետք է վերանայել այն իրավախախտումների շրջանակը, որոնց դեպքում մարդիկ զրկվում են Ռուսաստան 10 տարով մուտք գործելու հնարավորությունից ավտոմատ կերպով: Այսինքն` պատժամիջոցն իրականում պետք է համապատասխանի կատարած իրավախախտման ծանրությանը: Օրինակ` ճանապարհատրանսպորտային կանոնների խախտումներ կատարած միգրանտները եւս հայտնվում են «սեւ ցուցակում»: Այսինքն` իրավախախտումների շրջանակը պետք է հստակեցվի եւ պարզեցվի, պետք է այն առավելագույն չափով մոտեցնել իրականությանը, իսկ ներկայումս օրենքի այս նորմը, իմ համոզմամբ, ծայրաստիճան պատժիչ է, քանի որ խախտման ծանրությունը պատժին չի համապատասխանում»:


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում