«ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ» «ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

«ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ» «ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»


Հունվարի 31-ին Բերձորում սադրանք կազմակերպելուց հետո «Հիմնադիր խորհրդարան» կոչվող կառույցը մի քանի օր անց հանդես եկավ հայտարարությամբ: Թվում էր, թե այն պետք է տեղեկացներ որևէ կարևոր փաստի կամ իրադարձության մասին, սակայն այդ հայտարարությունը պարզապես դրամահավաքության կոչ էր` ուղղված Հայաստանի և արտերկրի հայերին: Որպես այդ «մեծապատիվ մուրացկանության» հիմնավորում Սեֆիլյանն ու ընկերները նշել էին, թե իբր հավաքված գումարով փոխհատուցելու են իրենց կրած վնասը, նույնիսկ նշել էին վնասի կոնկրետ չափը` ուղիղ 35.000 ԱՄՆ դոլար:
Սակայն դրանից օրեր անց «Հիմնադիր խորհրդարանի» կայքում հայտնվեց մի տեղեկություն, համաձայն որի ամերիկյան indiegogo.com կայքում բացվել է մի էջ, որ միջոցով Սեֆիլյանն ու ընկերները հորդորում են նույն վնասի փոխհատուցման նպատակով գումարներ փոխանցել իրենց կողմից բացված հաշվեհամարների վրա, բայց արդեն ոչ թե 35, այլ 40.000 դոլար: Ի դեպ, indiegogo.com կայքն ունի դրամահավաքության կազմակերպման որոշակի կանոններ, որոնց համաձայն էլ Սեֆիլյանը մտադիր է 40 օրում հավաքել 40.000 դոլար, իսկ եթե դա նրան չհաջողվի, ապա հավաքված գումարից կայքը որպես միջնորդավճար պահելու է ավելի բարձր տոկոսներ: Հետաքրքրական է նաև այն, որ դրամի, դոլարի, եվրոյի և ռուբլու հաշվեհամարները բացվել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Վարուժան Ավետիսյանի ու Վարդան Բալյանի անուններով: Ասել է, թե նրանք ազատորեն կարող են իրենց հայեցողությամբ տնօրինել սեփական հաշվեհամարներին փոխանցվող գումարները: «Հիմնադիր խորհրդարանի» կայքի տվյալների համաձայն, այս պահի դրությամբ indiegogo.com կայքի միջոցով Սեֆիլյանն ու ընկերներն արդեն հավաքել են մոտ 7.700 դոլար:
Հիմա այստեղ մի շարք հարցեր են առաջանում. ինչպե՞ս և ի՞նչ սկզբունքներով են «Հիմնադիր խորհրդարանի» սադրիչները որոշել վնասի չափը, և դա այն դեպքում, երբ իրենք իրավապահներին չէին դիմել այդ հարցով, փորձաքննություն չէր անցկացվել: Եվ այդ ինչպե՞ս է մի քանի մեքենայի կոտրած դիմապակիները և 2-3 վնասված տեսախցիկը գնահատվել 35, հետո էլ 40.000 դոլար: Ինչու՞ հենց 40.000: Միգուցե հիմա իրենց հենց այդքա՞ն գումար է անհրաժեշտ ինչ-որ անձնական խնդիրներ լուծելու համար, և ահա մեր «ազգափրկիչները» որոշել են այդ գումարը կորզել ժողովրդից:
Այս հարցերի պատասխանը դժվար չի ենթադրելը, և այն կրկին անգամ ցույց է տալիս «Հիմնադիր խորհրդարան» կոչեցյալի անդամների իրական դեմքն ու իրական նպատակները:

«100-ամյակը առանց Ժիրայր Սեֆիլյանի» ֆեյսբուքյան էջ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում