ԲՀԿ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԾԱՅՐԱՀԵՂ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ԵՍ ԱՅԴ ԵՐԿՈՒՍԸ ԻՐԱՐԻՑ ՉԵՄ ՏԱ
Արխիվ 12-16ԲՀԿ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԾԱՅՐԱՀԵՂ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ԵՍ ԱՅԴ ԵՐԿՈՒՍԸ ԻՐԱՐԻՑ ՉԵՄ ՏԱՐԲԵՐՈՒՄ»
Պարզվում է` ԲՀԿ-ի այսօրվա նիստին ԲՀԿ մի քանի պատգամավորներ տարբեր պատճառներով չեն մասնակցել: Նրանցից մեկն էլ գործարար պատգամավոր Վահան Կարապետյանն է (Չերիի Վահան), ով «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ իրեն ուշ են տեղեկացրել նիստի մասին եւ չի հասցրել մասնակցել: Պատգամավորին «Իրավունքը» մի քանի հարց ուղեց ԲՀԿ-ի հետագա քաղաքական կուրսի, մասին :
- Պրն Կարապետյան, Ձեզ հայտնի է` ո՞վ է լինելու ԲՀԿ-ի առաջնորդը:
- Դե կառաջարկեն, կտեսնենք:
- Հավանական թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է...
- Նախնական Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն էլ կա, չգիտեմ:
- Կցանկանա՞ք տիկին Զոհրաբյանին տեսնել ԲՀԿ առաջնորդի դերում:
- Դե կառաջադրեն, կտեսնենք էլի: Քաղխորհուրդը կորոշի:
- Ձեր կարծիքը կցանկանայինք լսել:
- Կցանկանայի:
- ԲՀԿ-ի հետագա քաղաքական կուրսն ինչպե՞ս եք պատկերացնում, ո՞ր դաշտում կգործի:
- Դե ամսի հինգին կերեւա, էլի: Իմ կարծիքով` ընդդիմադիր դաշտում կգործենք:
- Ծայրահե՞ղ, թե՞ կառուցողական ընդդիմադիր դաշտում:
- Ես այդ երկուսն իրարից չեմ տարբերում (նկատի ունի, որ երկու հասկացություններն էլ նույնն են-խմբ.): Մենք մտահոգ ենք մեր երկրի ու ժողովրդի համար:
- Իշխանության հետ ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞:
- Իմ կարծիքով, իհարկե, ոչ:
- Հավանակա՞ն համարում եք, որ ԲՀԿ-ից դուրս եկածները նորից ետ վերադառնան, եթե Նաիրա Զոհրաբյանը դառնա ԲՀԿ ղեկավար:
- Կարծում եմ`ոմանք ետ կվերադառնան:
- Օրինակ, ովքե՞ր: Անուններ կտա՞ք:
- Չէ, ես ոչ մեկի հետ չեմ զրուցել: Բայց կարծում եմ` ետ վերադարձողներ կլինեն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

