ԲՀԿ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵՍ ՉԳԻՏԵՄ` ՇԱ՞Տ ՄԱՐԴ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ԲՀԿ-ԻՑ»

Արխիվ 12-16

ԲՀԿ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵՍ ՉԳԻՏԵՄ` ՇԱ՞Տ ՄԱՐԴ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ԲՀԿ-ԻՑ»

 

Ինչպես գրել է armlur.am-ը, այսօր ԲՀԿ խմբակցությունը նիստ է գումարել Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, որին, սակայն չի մասնակցել ԲՀԿ գործարար պատգամավոր Արշակ Մխիթարյանը  (Բռիլյանտի Արշակ): «Իրավունքի» հետ զրույցում ԲՀԿ պատգամավորն ասաց, որ նիստին չի մասնակցել  հիվանդ լինելու պատճառով:   Մարտի 5-ին կայանալիք  ԲՀԿ-ի համագումարի ու կուսակցության հետ կապված մի քանի հարց ուղղեցինք գործարար պատգամավորին:

- Պրն Մխիթարյան, ի՞նչ է սպասվում ԲՀԿ-ի համագումարին մարտի հինգին, ո՞վ է լինելու ԲՀԿ-ի առաջնորդը:

- Դեռ տեղյակ չեմ, համագումարին կընտրենք, կիմանանք:

- ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի անունն է  շրջանառվում  կուսակցության ղեկավարի պաշտոնում: Կցանկանա՞ք իրեն տեսնել այդ պաշտոնում:

- Այո, ինչու չէ, կուզեմ:

- Ըստ Ձեզ` հնարավո՞ր է ԲՀԿ-ից դուրս եկածները հետ վերադառնան, եթե Նաիրա Զոհրաբյանը դառնա կուսակցության առաջնորդ:

- Բայց ես չգիտեմ` շա՞տ մարդ է դուրս եկել ԲՀԿ-ից, թե` ոչ:

- 36 հոգանոց խմբակցությունից 8  պատգամավոր արդեն դուրս է եկել:

- Դե ինչ կա որ: Կարող է մի մասը ետ վերադառնա ԲՀԿ-ը:

- Ձեր կարծիքով ինչո՞ւ են հենց գործարարները լքում ԲՀԿ-ը:

- Գործարարնե՞ր: Ովքե՞ր  են գործարարներ:

- Օրինակ, Արագած Ախոյանը…

-Իրենց հարցրեք, չեմ կարող ասել:

- Դուք մնալո՞ւ եք ԲՀԿ խմբակցությունում:

- Այդ  մասին մի քանի անգամ գրվել է:

- Ցանկանում ենք եւս մեկ անգամ  հստակեցնել` մնալո՞ւ եք ԲՀԿ-ում, թե `ոչ:

- Այո:

- ԲՀԿ-ի հետագա  քաղաքական կուրսը ինչպե՞ս եք պատկերացնում, ո՞ր դաշտում է գործելու ԲՀԿ-ը:

- Կարծում եմ` ընդդիմադիր դաշտում:

- Եվ դուք քաղաքական այդ կուրսին համաձա՞յն կլինենք:

- Ինչի չէ:

- Իսկ ծայրահե՞ղ, թե կառուցողական ընդդիմություն կլինի ԲՀԿ-ը:

-  Կյանքը ցույց կտա:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում