«ԱՆԴԻՆԻ» ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ ՀԱՅ ԶԻՎՈՐՆ Է

Արխիվ 12-16

«ԱՆԴԻՆԻ» ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ ՀԱՅ ԶԻՎՈՐՆ Է

 

«Անդին» երկամյա գեղարվեստական ամսագրի մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2015թ. փետրվարի 28-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Այս սրահում Մեծ Չարենցն է իր ժամանակին հանդես եկել: Պետք է, որ տրվող մրցանակներն էլ արժանավորներին հասնեն. դա՛ է պահանջում Չարենցի ոգին, պահանջում է մի՛շտ, ցանկացած նմանատիպ մրցանակաբաշխության ժամանակ: Սրահի առաջին շարքը պահված էր պատվավոր հյուրերի համար: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է նրանց շարքերում: Երկամյա ամսագրի խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը բացեց հանդիսությունը. «Անդինը» կարճ ընթացքում 3.000-ից ավելի ընթերցող է ձեռք բերել, իր կարևոր գործընկերն է Պաշտպանության նախարարությունը, իրենց ուշադրության կենտրոնում՝ գրական արժեքներ պեղելու և ներկայացնելու գործին համընթաց՝ հայ զինվորի կերպարի ներկայացումը, հայոց բանակի խնդիրների վերհանումը, հայ զինվորի կողքին լինելը: Իրենցն է ողջ հայության մասնակցությամբ արյան դոնորների բանկ ստեղծելու գաղափարը, որ հայ զինվորը, հարկ եղած դեպքում, ներարկվելիք արյան պակաս չունենա: Մերուժան Տեր-Գուլանյանը խոսում է նաև հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի և այս 100 տարում ցեղասպանվածի հոգեբանական բարդույթի մշակութային դրսևորումների մասին, կոչ անում ներկա գտնվող՝ գրչի մարդկանց համագործակցել ամսագրի հետ՝ ներկայացնելով նոր կոնցեպտով գրված գրական ստեղծագործություններ, որոնցում հաղթահարված պիտի լինեն ցեղասպանվածի մշակույթի ավանդական սահմանները, գոյատևելու գաղափարը փոխարինել ապրողի՛ գաղափարով: Գալիս է մրցանակաբաշխության հանդիսավոր պահը: Հանդիսության այս պահի նշանակալիությունն ազդարարող երաժշտական «ֆանֆարների» ձայնագրության խլացնող կարճ աղմուկից հետո ամեն անգամ բեմ էին բարձրանում նրանք, ում ձեռքով պիտի հանձնվեն մրցանակները: Ռեժիսոր Արամ Սուքիասյանը լավագույն էսսեի համար մրցանակը հանձնեց Վահան Սաղաթելյանին, վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանը՝ դարձյալ էսսեի համար՝ Թադևոս Խաչատրյանին: Լավագույն արձակի համար սահմանված մրցանակները հանձնելու պատիվը տրվեց պատմագիտության դոկտոր-պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանին և թարգմանիչ, գրող և հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանին: Նրանց ձեռամբ էլ մրցանակները հանձնվում են Լևոն Ջավախյանին և Արամ Պաչյանին: Հայաստանի Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի ձեռքով հանձնված մրցանակը՝ լավագույն բանաստեղծության համար, բաժին հասավ բանաստեղծական խոսքի իրական վարպետին՝ Հրաչյա Սարուխանին: Սա, ըստ իս, այն դեպքն, երբ ասվում է՝ ո՛չ թե մրցանակն է զարդարում մարդուն, այլ մարդը՝ մրցանակին:

Մրցանակը շնորհելիս այդպես էլ ձևակերպված է՝ «Ժամանակների մեջ հավատարիմ՝ իր հանգին ու տեսակին»: Պարգև ուներ ևս մի բանաստեղծ՝ Վահագն Աթաբեկյանը, ինչպես ձևակերպված է՝ «Խոսքի անսպասելիության համար»: Այն էլ հանձնեց բանաստեղծ Ռոլանդ Շառոյանը:

«Անդինի» խմբագիրը մի անակնկալ էլ ուներ: Ամսագրում իր գործերն առաջին անգամ տպագրած մի երիտասարդ՝ Նարեկ Կիրակոսյանը, Մ. Տեր-Գուլանյանի ներկայացմամբ, «Անդինի հայտնությունն» է: Երիտասարդը փոքր-ինչ անհարմար զգալով, կարծես չիմանալով՝ որտե՛ղ թաքցնել ձեռքերը, նկատելի շփոթմունքով խմբագրի ձեռքից ստանում է իր մրցանակը: Սա, կարծում եմ, երիտասարդին հանձնված «կանխավճար» է՝ հետագա ստեղծագործական որոնումների համար: Տարվա մի մրցանակ էլ կա, և այն հայ զինվորինն է: Բեմ է բարձրանում համեստ մի երիտասարդ՝ զինվորական համազգեստով: Հայկ Հակոբյանն է՝ Հայոց սահմաններին արիացած զիվորը: Հայկական տարազի երկար փեշերը շարժելով բեմից իր խոսքն է հայ զինվորներին ուղղում նկարչուհի Լուսիկ Ագուլեցին ու սահմանված մրցանակի հետ տալիս իր ձեռքերով հյուսած պահապան-խորհրդանիշը: Նրա խոսքերում մոր և արվեստագետի երախտագիտությունը կա. թե չլիներ սահմանի վրա հող հայրենիի անվտանգությունը պահպանող հայ զինվորը, չէին կարող արվեստագետի մտքի երազներից ծնվել գեղարվեստի գործերը: Նախարար, նաև «Անդինի» խմբագրական խորհրդի անդամ Սեյրան Օհանյանն իր հերթին ըստ արժանվույն գնահատեց «Անդինի» դերը՝ բանակաշինության, հայ մարտիկի ոգուն ու սրտին գեղարվեստական խոսքը հասցնելու գործում: Հիշում է Նժդեհի միտքը, որ գալիս է մեր պատմիչներից. «Քաջերի սահմանն իրենց զենքն է, որքան կտրում է, այնքան ունի»:


ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում