ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ ՓԱ՞Յ ՈՒՆԻ ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ 12-16

ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ  ՓԱ՞Յ ՈՒՆԻ ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ

ՓՈՂՈՑՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ

 

«Իրավունքը» բազմիցս անդրադարձել է Եզնիկ Կողբացի 50/2  հասցեում` կանաչ տարածքի հաշվին կառուցվող դեռեւս անհասկանալի շինարարությանը: Փետրվարի 18-ին խնդրի առնչությամբ գրավոր հարցեր էինք ուղարկել   Կենտրոնի թաղապետարան (մինչ այդ էլ քաղաքապետարան, որը մեր վերջին հարցումն անպատասխան էր թողել), սակայն անցել է տասն օր, բայց  մեր հարցերի պատասխանը դեռ չենք ստացել:

Թաղապետարանի իրավասու աշխատակիցը մեզ հայտնեց, որ  ինքը նամակը ստանում է կամ առձեռն կամ փոստով, իսկ այս պահի դրությամբ «Իրավունքի» գրավոր հարցումը թաղապետը իրեն չի փոխանցել: Ստացվում է, որ կենտրոնի թաղապետ Արա Սադոյանը քաջատեղյակ է վերոնշյալ հասցեում կատարվող խնդրահարույց շինաշխատանքներից, սակայն ասելու ոչինչ չունի: Եվ  մնում է մեկ բան` «ցրողական» ու լղոզված պատասխաններ տալ լրատվամիջոցին:

Ըստ շրջանառվող ու չճշտված լուրերի` շինարարության պատվիրատու, «Վան» մոթելի տնօրեն Վահագն Վանթյանը «մարդ» ունի թե՛ կենտրոնի թաղապետարանում, թե ոստիկանությունում, որոնք ամեն ձեւով աջակցում են շինարարության արագ տեմպերով ընթանալուն: Տարածված լուրերի համաձայն`կառուցվող շինության հետ ինչ-որ հույսեր ու ծրագրեր է կապում նաեւ Կենտրոնի թաղապետը, թե կոնկրետ ինչ` առայժմ պարզ չէ:  Կրկին նույն շրջանառվող լուրերում նշվում է նաեւ, որ շինության կառուցումից հետո այն, հավանաբար, կտրվի վարձակալությամբ, իսկ հասույթը կբաժանվի մի քանի անձանց` Վահանգ Վանթյանի, Կենտրոնի թաղապետի ու ոստիկանության այն պաշտոնյայի միջեւ, որի հետ սերտ կապեր ունի Վանթյանը:











Եզնիկ Կողբացի 50/2 հասցեում կառուցվող շինությունը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում