ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԲԻԶՆԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՈՄՊՐՈՄԻՍ Է ԳՏՆՎԵԼ

Արխիվ 12-16

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԲԻԶՆԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՈՄՊՐՈՄԻՍ Է

ԳՏՆՎԵԼ

 

Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը այս օրերին կհրաժարվի իր քաղաքական գործառույթներից եւ մարտի 5-ին վայր կդնի ԲՀԿ նախագահի լիազորությունները: Սակայն այս օրերին քննարկվում է նաեւ Գագիկ Ծառուկյանի հսկայական բիզնեսի կրճատման բանաձեւը, դրան էր նվիրված նաեւ երեկվա իր հանդիպումը` գործարարներ Սամվել Ալեքսանյանի եւ Սամվել Կարապետյանի հետ, որից հետո նրանք ներկայացել են ՀՀ նախագահին: Ըստ լուրերի` Գագիկ Ծառուկյանն իր փայաբաժինը «Արարատ» ցեմենտի գործարանում փոխանցելու է Սամվել Ալեքսանյանին, իսկ մինչեւ մարտի կեսերը կոնյակի «Նոյ» գործարանը` հայտնի «կանյաչնին», որտեղ գտնվում է նաեւ ԲՀԿ կենտրոնական գրասենյակը, գնելու է ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը: Պետք է ասել, որ այդ երկու գործարանները, ինչպես նաեւ Ծառուկյանի մի շարք այլ գործարաններ ժամանակին եղել են համաժողովրդական սեփականություն, հետո ունեցել են այլ սեփականատերեր, իսկ քաղաքական գործընթացներից հետո` հայտնվել  Ծառուկյանի ձեռքերում: Օրինակ` «Արարատ» ցեմենտի գործարանը մինչ նրան անցնելը սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի սեփականությունն էր, իսկ Կոտայքի գարեջրի գործարանը ՀՀՇ-ական գործարար Խաչատուր Սուքիասյանինն էր: Այնպես որ, չի կարելի ասել, թե Ծառուկյանը զրկվում է իր ձեռքերով ու քրտինքով ստեղծածից: Բայց այնուամենայնիվ Ծառուկյանին թողնում են Աբովյանի շրջանում ունեցած բիզնեսները: Ահա այսպիսի կոմպրոմիս է գտնվել:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ




Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում