ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԲՀԿ-Ի ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ ՄԻ ՄԱՍԸ ԿՈՒՂՂՎԻ ԴԵՊԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԲՀԿ-Ի ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ ՄԻ ՄԱՍԸ
ԿՈՒՂՂՎԻ ԴԵՊԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Իրավունքը» ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց, թե ի վերջո ԲՀԿ-ի ընտրազանգվածը որ կողմ կգնա, եւ արդյոք «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կկարողանա ԲՀԿ-ի հետ հույս կապող եւ իշխանափոխության ակնկալիք ունեցող ընտրազանգվածին իր կողմը քաշել, թե, այնուամենայնիվ, հիասթափվածները կկողմնորոշվեն դեպի ՀԱԿ-ը:
Մկրտիչ Մինասյանի խոսքով`«Ժառանգությանը» կհաջողվի ԲՀԿ-ի ընտրազանգվածից մի փոքր պոկել եւ տանել իր կողմը, բայց ՀԱԿ-ին, հավանաբար, չի հաջողվի ամբողջությամբ իր կողմը տանել ԲՀԿ-ից հիասթափվածներին, քանի որ ԲՀԿ-ն իր ընտրազանգվածը որոշ չափով կկարողանա պահպանել: «Չի բացառվում, որ ԲՀԿ-ի ընտրազանգվածի մի մասը գա դեպի իշխանություն»,- ասաց քաղաքական գործիչը:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի` Ազատության հրապարակում պարբերաբար հանրահավաքներ անելուն, ՀՀԿ պատգամավորը դա համարում է քաղաքական տեխնոլոգիայի դրսեւորում ուրիշ ոչինչ:
Մկրտիչ Մինասյանի հետ ամբողջական հարցազրույցը` «Իրավունքի» վաղվա համարում:
Մկրտիչ Մինասյանի հետ ամբողջական հարցազրույցը` «Իրավունքի» վաղվա համարում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

