ԱՐԴՅՈՔ ԸՆԴՄԻ՞ՇՏ Է ՆԱՌԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԿՐՈՆԸ»
Արխիվ 12-16ԱՐԴՅՈՔ ԸՆԴՄԻ՞ՇՏ Է ՆԱՌԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԿՐՈՆԸ»
Ըստ նախնական տեղեկությունների` մարտի 5-ին ԲՀԿ արտահերթ համագումարում ԲՀԿ նախագահ է նշանակվելու Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս, թեեւ որոշակի կապեր ունի Ռոբերտ Քոչարյանի, իսկ արտերկրում նաև որոշակի շրջանակների հետ, այնուամենայնիվ, հավանաբար գոնե որոշ ժամանակով այդ կապերը կսառեցնի կամ կդնի իշխանությունների վերահսկողության տակ: Ըստ նախնական տվյալների` իշխանությունների կողմից ԲՀԿ-ի կուռատորությունը տրվելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Իսկ թե ինչպես կպահի Նաիրա Զոհրաբյանը 2017 թվականի խորհրդարանական եւ հատկապես 2018 թվականի նախագահական ընտրություններում, այսօր ոչ ոք վստահաբար ասել չի կարող: Չի բացառվում, որ ընտրությունների նախաշեմին Նառան կվերհիշի իր հին կապերը, կտեղավորվի բացարձակապես նոր ֆորմատների մեջ եւ դուրս կգա իշխանությունների վերահսկողությունից:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

