«ՄԱԽԼՈՒՏՈ՜, ՕՁԻ ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՉԿԱ, ՕՁԸ ՄՆՈՒՄ Է ՕՁ…»

Արխիվ 12-16

«ՄԱԽԼՈՒՏՈ՜, ՕՁԻ ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՉԿԱ, ՕՁԸ ՄՆՈՒՄ Է ՕՁ…»

Այս խոսքերը պատկանում են Զորավար Անդրանիկին, որը ասել է իր զինակից-տեղակալ

Սմբատ Բորոյանին`Մախլուտոյին, 1919թ. ապրիլին`  Նախիջևանում,

երբ զորավարը իր հարվածային բրիգադով վերադառնում էր Գորիսից…

 

Հարյուր տարի անց, մենք տեսնում ենք, թե Զորավարը, որքան ճիշտ էր ճանաչել ու հասկացել

թուրքական հոգեբանությունը, որ oսմանցի և ազերի թուրքերի միջև տարբերություն չկա, նույն մուհամեդի ճիվաղներն են ` վայրագ, նենգ ու մարդասպան:
Այսօր արդեն պարզ է դառնում, որ Ադրբեջանը մոռացել է իր 1994թ. պարտված ու խայտառակ ռազմաքաղաքական վիճակը, թե ինչպիսի հեղինակավոր միջնորդ երկրների շորհիվ Հայաստանի և Արցախի հետ հաստատվեց հրադադարը…:
Որքան ճիշտ է և իմաստուն ժողովրդական դարավոր փորձություններով ասված խոսքը.
Եթե մեռելը  հարի` մարդ կլարի…:

Իսկ ռուսական ռազմական տակտիկան դեռևս Սուվորովի ժամանակներից սովորեցրել է, որ հարկավոր է նստել հակառակորդի պոչին և կացնով հարվածել նրա պարանոց-վզին, իսկ մենք այդ հարմար պահը բաց թողեցինք:
Ուստի հոգեվարք ապրող մեր երբեմնի  հակառակորդը, վերակենդանանալով և լայն ռազմաքաղաքական աջակցություն ստանալով Թուրքիայից ու մահմեդական աշխարհի մյուս հովանավորներից, հատկապես վերջին 3-4 տարիներին, Հայաստանի և Արցախի սահմաններում կատարում է ամենալկտի գործողությունները` մեր դիրքապահ զինծառայողների նկատմամբ: 2014թ. ավարտին և 2015թ. Հունվարի 2-ից սկսած` ազերի զինուժը խախտում է ոչ միայն հրադադարի կանոնները, միջազգաին իրավունքով սահմանված նորմերը, այլ նաև դիմում է այնպիսի պրովակացիոն ու դիվերսիոն գործողությունների, որոնք կարող են լուրջ առիթ հանդիսանալ հանկարծական մարտական լայնամասշտաբ ու ծավալուն գործողությունների բռնկման համար:
Հասկանալի է, որ հայկական զինուժը դրսևորվում է զսպվածություն, հարգելով հաստատված հրադադարի  պայմանները, սակայն հարց է ծագում, թե որքան կարելի է համբերել, չէ որ մենք ոչ թե գործ ունենք «կույր խելագարի» հետ, այլ լպիրշ ու վայրագ, անգրագետ – չոբան ազերիների հետ, որոնք ինչպես ռուսերենով է լավ հնչում.«Նապրաշիվայուտսյա չտոբի մի իմ դալի պո մորդե նակոնեց»:
Իսկ հայերենով ասած` այդ սրիկաները չեն հասկանում, որ համբերության բաժակը լցվել է և դանակը հասել է ոսկորին: Ինչ են մածում մեծ տերությունները, իրավասու դիվանագետները, որոնք շուրջ 20 տարուց ավել է, որ զբաղվում են Ղաաբաղյան հարցի «խաղաղ կարգավորմամբ»:
Չէ որ միջազգային իրավունքում կա այսպիսի դիպուկ և կլասիկ հասկացություն. «Երբ խոսում են հրանոթները` լռում է դիվանագիտությունը»:
Սակայն մենք` հայերս ագրեսորներ չենք, այլ խաղաղասեր, արվեստի ու գիտության մշակ, աշխարհը լավ է ճանաչում հայ ժողովրդի հազարավոր նվիրյալ որդիներին, որոնք մեծ ավանդ են ներդրել համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում:
Իսկ ազերի ողորմելի ոհմակները, կամ չեն հասկանում այդ իրողությունը, կամ էլ ցինիկաբար չեն ընդունում:
Բոլոր դեպքերում, Հայաստանի և Արցախի սահմաններում, մեր հակառակորդ Ադրբեջանական զինուժի կողմից, յուրաքանչյուր օր, սպասելի է նոր ու անկանխատեսելի ոճրագործություններ` մեր դիրքապահ զինծառայողների նկատմամբ:
Մեզ, որպես Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկների ու սպաների` խոր ցավ է պատճառում յուրաքանչյուր հայ զինծառայողի զոհվելը` մեր սահմաններում: Ազերիների կողմից, մեզ պարտադրված պատերազմում, թերևս «հաշտվում էինք» զոհվելու մտքի հետ, սակայն հաստատված զինադադարի պայմաններում` ինչի համար պետք է այսքան զոհեր պատճառվեն մեզ:
Սակայն գոյատևման պայքարը սովորեցնnւմ է իր գրված և չգրված կանոնները, այսինքն` ճակատագրով մեզ բաժին է ընկել գայլերի և օձերի հարևանությունը, ուրեմն մենք պարտավոր ենք. «վառոդը միշտ չոր պահելու», այսինքն` պատրաստ լինել կռվելու` այնքան ատելի թուրքական ոհմակների դեմ:
Անդրադառնալով մեր հոդվածի բուն նյութին` նկարագրենք, թե հարյուր տարի մեզանից առաջ, ինչ հանգամանքներից ելնելով` Զորավար Անդրանիկը ազերի թուրքերին բնութագրեց որպես օսմանյան թուրքերի ցեղախմբին պատկանող  դավադիր ու նենգ մարդասպանների:
Զորավար Անդրանիկի մղած հայդուկային կռիվներից սկսած` 1880-ականների վերջերից մինչև 1915-1917թթ: Դիլմանի, Վանի և Բիթլիսի ճակատամարտերում տարած նրա փառավոր հաղթանակների և առհասարակ` կամավորական հայդուկական ջոկատներով թուրքական կանոնավոր բանակի զորամասերի նկատմամբ` 150 մեծ և փոքր ճակատամարտերում հաղթանակներ տանելու մասին գրվել է բազմաթիվ վեպեր, գրքեր, աշխատություններ և հոդվածներ, որոնք մեծամասամբ տպագրվել էին արտասահմանում և նորօրյա անկախացած Հայաստան ներթափանցեցին հատկապես 1990-ականներից այս կողմ:
Հանգիստ թողնելով Զորավարի կողմից մղված դյուցազնական ազատագրական պայքարի պատմությունը` կանգ առնենք այն հետաքրքրական դրվագների վրա, երբ Զորավար  Անդրանիկը` իր բրիգադով 1918թ. աշնանը հանգրվանեց Զանգեզուրի լեռներում, հասնելով մինչև Զաբուխ-Լաչին, Աղավնի ու Ագարա գետերի ափերը, իսկ ձմեռը անցկացրեց Գորիսում: Այստեղ հետաքրքրական դրվագ է տեղի ունեցել, երբ Զորավարը վիճաբանության ժամանակ ապտակել է Անգլիայի ազգային շահերը ներկայացնող գնդապետ Թոմսոնին, ասելով, որ Ադրբեջանի շահերն եք պաշտպանում` հանուն ձեր նավթային առևտրային շահույթի: Վիճաբանությանը միջամտում է Սմբատը` ասելով, որ  Անդրանիկ-փաշա, առանց այն էլ մեր թշնամիները շատ են, չարժե անգլիացիներին էլ թշնամացնել մեզ հետ: Այս վիճաբանությունը դառնում է Անդրանիկի և Սմբատի` միմյանցից խռովելու սկզբնապատճառը: Զորավարը զգալով, որ իր հարվածային զորամասը Հայաստանի համար այլևս կարևոր դերակատարություն չունի և խուսափելով սպասվող ներքին բախումներից, որոշեց վերադառնալ Էջմիածին, ցրել զորքը և մեկնել արտասահման:
Նշված նպատակով, Զ. Անդրանիկը 1919թ. Ապրիլի կեսերին, իր հարվածային բրիգադը, որի կազմում էին 400 հեծյալ և մոտ չորս հազար հետևակային անձնակազմ,  կազմակերպված կերպով դուրս բերեց Գորիս քաղաքից և այնուհետև Սյունյաց լեռնաշխարհով, խաղաղ երթով շարունակեց զորաշարժը` Նախիջևան-Արարատ-Արտաշատ-Մասիս-Էջմիածին երթուղով: Նշված երթուղով բրիգադը սահմանված կարգով հասավ Նախիջևան, որտեղ Անդրանիկի զորամասին սպասվում էր զարհուրհելի մեծ դավադրություն…:
Նախորդ ամռանը, նույն ճանապարհով դեպի Սյունյաց լեռներ անցնելու ժամանակաընթացքում,Նախիջևանի տարածքում, բրիգադի կամավորական զինվորներից մեկը թուրքի բոստանից` այգուց առանց թույլտվության միրգ, թե սեխ էր քաղել, որի մասին թուրք գյուղացին հայտնել էր հրամանատարներին, տեղեկացվել էր նաև Զորավար Անդրանիկը և քիչ էր մնացել, որ գնդակահարի նշված զինվորին: Զորավարը չէր սիրում կարգազանցներին, տանել չէր կարողանում գողերին ու ավազակներին, որոնք նեղություն էն տալիս աշխատավոր մարդկանց և հատկապես գյուղացիներին, ուստի խստագույնս հրամայել էր, որպեսզի զորքը խաղաղ երթով ու բարձր կարգապահությամբ` անցնի հատկապես թուրքական բնակավայրերի և այգիների մոտակա ճանապարհներով:
Սակայն ազերի թուրքերը նախապես կազմակերպել` բեմականացրել էին հետևյալ դավադրությունը, որը շատ անսպասելի էր Անդրանիկի հարվածային զորամասի համար:
Ճանապարհամերձ ազերիների թուրքական գյուղով անցնելիս, Զորավարին ընդառաջ է դուրս գալիս թուրք մոլլան` իր շքախմբով ու աղու հացով, և թուրքական կեղծավոր-շողոքորթ ձևերով դիմում Զորավաին.
- Անդրանիկ-փաշա, «խոշ գյալր սան» այսինքն` բարով եք եկել, համեցեք աղ ու հաց կտրեք, չէ որ մենք հարևան ժողովուրդներ ենք…:
Զորավարը այստեղ մարդկային հարգանքին  ու քաղաքավարությանը «զոհ գնալով», զորքին դադար առնելու հրաման է տալիս, սակայն պարզվում է, որ մոլլան նախապես մեծ պատրաստություն էր տեսել` 1 գլուխ երինջ էր  մորթել տվել և հյուրասիրության սեղան պատրաստել: Զորավարը ընդունում է հյուրասիրությունը և ավարտելով այն, իր գոհունակությունն է հայտնում թուրք մոլլային ու մյուս կազմակերպիչներին, և համաձայն իրենց կազմած պլանի` զորամասը համապատասխան երթուղով, ըստ զորասյուների շարժվում է առաջ: Զորքի առջևից գնացող հեծյալ հրամանատարների խումբը, երևի մի քանի կիլոմետր էր անցել` Զորավար Անդրանիկի հետ միասին, երբ նրանց սրարշավ երթով մոտեցավ զորքի եզրափակող մասի անվտանգությունն ապահովող  պահպանության սուրհանդակը և անմիջապես տեղեկացրեց զորավարին.
- Անդրանիկ փաշա, թուրքական զինված խուժանը հանկարծակի թաքստոցներից հարձակվեց մեր զորքի վերջամասի, այսինքն` խոհանոցի և հիվանդանոցային ծառայությունների վրա և անզեն մարդկանց սրի քաշեց:
Այսպիսի զարհուրհելի լուր ստանալով, Զորավար Անդրանիկը ահավոր զայրանում է` կատաղության աստիճանի, փոթորկում է և իր վրիժառու բնավորությամբ` ընթացքից արձակում է սարսափելի հրամաններ.
- Բոլոր հեծյալ և հետևակային ստորաբաժանումները արա'գ բերել մարտական վիճակի, շրջակա գյուղերում, ճանապարհներին ու լեռներում հայտնաբերել և ոչնչացնել դարանակալ-զինված ազերի ու մյուս թուրք խուժանին:
Հրամանատարներից` կապիտան Հ. Սուճյանը, հարյուրապետեր Հարութը, Ավոն, Սեպուհը ևմյուս վաշտապետերը արագ անցնում են հրամանի կատարմանը, սակայն Սմբատը` Մախլուտոն, փորձում է միջամտել Անդրանիկին, որպեսզի տրված հրամանը որոշ չափով մեղմացնի: Զորավարին է դիմում հետևյալ խոսքերով.
-Անդրանիկ-փաշա՜, ի՞նչ ես անում, սրանք օսմանցի թուրքեր չեն, այլ` թաթարներ…:
Զորավարը շատ դիպուկ ու կարճ պատասխան է տալիս իր հին, հայդուկական կռիվների մարտական ընկերոջը.
-Մախլուտո՜, օձի սև ու սպիտակ չկա, սրանք էլ նույն օձի ցեղն են, որոնց նույնպես հարկավոր է ոչնչացնել, օձը` մնում է օձ…:
Եվ չնայած այս, ու Գորիսի դեպքերով` Սմբատը նեղացավ և վերջնականապես խռովեց Անդրանիկից, սակայն Զորավարը այնպիսի արժանի ջարդ տվեց Նախիջևանի ազերի-թուրք խուժանին, որի մասին վերջիններիս սերունդներն էլ` մինչ օրս չեն մոռանում: Նախորդ հոդվածներում մանրամասն ներկայացրել ենք, թե Անդրանիկի զորամասը Ապրիլի վերջին ինչպես է հասնում Էջմիածին, Արարատում, Արտաշատում և Երևանում ինչպիսի արտակարգ դեպքեր են տեղի ունենում Անդրանիկի կամավորականնների հետ, և վերջապես հաղթահարելով բոլոր փորձությունները` ինչպես է սուրը հանձնում կաթողիկոսին, ցրում զորամասի մեծ մասին, իր հետ Բաթումի նավահանգիստ հասցնելով 270 հին հայդուկ զինվորների, և որոնցից միայն 13 հին մանկության ընկեր հայդուկներին է տանում արտասահման:
Անցան երկար տասնամյակներ, սակայն ազերիների «հոգու թույնը» չէր մարվել, այն «եռաց» 1968-69 թվականներին հատկապես, երբ Զորավարի Սասունցի և Մշեցի համաերկրացիները Աշտարակի շրջանի Ուջան գյուղում, կառուցեցին Անդրանիկի արձանը:
Բաքուն` հանձինս պրոֆեսոր Շուշինսկու, վայրահաչ-ոռնոցը հասցրեց Մոսկվա, թե այս ինչ է կատարվում, խորհրդային երկրում վեր է խոյանում Զորավարի արձան, որը 1919 թվականին Նախիջևանում սրի  է քաշել ադրբեջանցի խաղաղ բնակչությանը:
Հայ մտավորականությունը պատմական փաստերով հերքեց այդ զրպարտությունը և մեկ անգամ ևս Մոսկվային հիշեցրեց, որ Զորավար Անդրանկը Հայ Ազգային հերոս է, մասնակցել է Բուլղարիայի ժողովրդի ազատագրական 1912-13թթ. պատերազմին, 1914-18 թթ. մարտնչել է ռուսական զորքերի ավանգարդում և ռուսական հրամանատարության կողմից պարգևատրվել է Ս. Գեորգևյան, Ս. Վլադիմիրյան և Ս. Սվյատոսլավի խաչ-մեդալներով, նրանց սրերով ու ժապավեններով, իսկ 1918թ. Հունվարին` նրան շնորհվել է ռուսական բանակի գեներալ-մայորի կոչում:
Հասկանալի է, որ Մոսկվայում հնարավոր էր, որ Բաքվի վնգստոցները հաշվի առնեին, սակայն այն տարիներին էր դա կատարվում, երբ ԽՍՀՄ պետական և ռազմական բարձրագույն պաշտոններում դեռևս 6 հզոր հայեր էին ծառայում, իսկ Հայաստանի ԿԿ-առաջին քարտուղարը հայ ժողովրդի նվիրյալ որդիներից` Անտոն Քոչինյանն էր:
Չմոռանանք նշել, որ այդ տարիներին Զորավար Անդրանիկի արձանը պաշտպանեցին Ուջանցի` Սասունցի և Մշեցի ծերունիների պահակախմբերը, որոնք որսորդական հրացաններով զինված` գիշերային հերթապահություն էին կատարում:
Այսօր էլ զգում ենք Զորավարի հեռատեսությունը, թե նա ինչպես էր զգացել ու ճանաչել ազերի թուրքերի հոգեբանությունը, որ նրանք էլ նույն օձերն են` ինչպես օսմանցի թուրքերը:
Զորավարի խոսքերը դառը իրականություն դարձան մեր օրերում, երբ 1988-92թթ. ընթացքում, ազերի բարբարոս շնագայլերի ոհմակները` Բաքվում, Սումգայիթում և Կիրովաբադում հարձակվեցին հայ աշխատավորական ընտանիքների ու բնակարանների վրա, ջարդեցին-կոտորեցին անպաշտպան հայերին ու թալանեցին նրանց նյութական ունեցվածքը, ողջ մնացած հազարավոր հայերի` դարձնելով փախստականներ:
Այստեղ էական է նշել նաև այն փաստը, որ վայրագ բարբարոս ազերիները կոտորում էին այն հայերին, որոնք կառուցել էին Սումգայիթը, և հանդիսանում էին Ադրբեջանի գրագետ, աշխատասեր ու արտադրության առաջավոր բանվորներն ու մյուս մասնագետները:
Չբավարարվելով կոտորածով ու թալանով, ազերիները մեզ ներքաշեցին պատերազմի մեջ, մոռանալով, որ Ղարաբաղի հետ պատերազմելը` իրենց խելքի բանը չի…:
Աշխարհը տեսավ և համոզվեց, որ անկախ իրենց սոցիալ-տնտեսական վիճակից` աշխարհասփյուռ հայերը, վտանգի պահին կարող են արագ համախմբվել Մայր տաճարի` Էջմիածնի շուրջը, ինչպես 1918թ. Մայիսի 20-28-ին եղավ, և Սարդարապատի ու Բաշ Ապարանի ճակատամարտերում փշրեցին օսմանյան զորքերի –ժանիքները` նույնը կարողացան 73 տարի անց կրկնել` Շուշիի ազատագրական մարտերում, ազատագրելով Արցախ աշխարհը` թուրքական գարշահոտությունից:
Ավարտելով սույն հոդվածը` Զորավար Անդրանիկի հեռատես և խելացի խորհրդատվություններով, որպես Արցախյան գոյամարտի հազարավոր ազատամարտիկներից մեկը` խորհուրդ եմ տալիս արկածախնդիր այդ լոպազին և ասում, որ լսիր քեզանից խելացիներին, որոնք քեզ ասում են. «Ալլահա բախնա Իլհամ Գեյդարօղլի», այսինքն` նայիր Աստծուն` Իլհամ Գեյդարիչ, այլապես, քո վարվելակերպով` մեծ ողբերգություն կբերես ադրբեջանցի ժողովրդի գլխին…:


Բաբկեն Բաբայան

Արցախյան պատերազմի մասնակից

Կազակական զորքերի գնդապետ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում