ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ. Դաշնակահար

Արխիվ 12-16

ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ. Դաշնակահար


Օրերս Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահը հյուրընկալել էր դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ: 2015 թ. դաշնակահարի երևանյան առաջին մենահամերգը կրում էր «Բարձունքին կանգնած» խորագիրը և ներկայացնում էր մի շարք երևանյան և համաշխարհային պրեմիերաներ:

Համերգի ընթացքում Հայկ Մելիքյանը հնչեցրեց ինչպես 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորների՝ Գալինա Ուստվոլսկայայի,  Հենրի Քոուելի, երաժիշտ-մտածող Գեորգի Գուրջիևի, այնպես էլ հանրահռչակ ժամանակակից կոմպոզիտորներ՝ Դյորդ Կուրտագի և Ջոնաթան Հարվիի ստեղծագործությունները:

Համերգային ծրագրի գերակշիռ մասն էր նաև ժամանակակից նոր սերնդի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումները: Համերգի ընթացքում կայացավ չեխ կոմպոզիտոր Պետր Բակլայի «Ես կանգնած եմ բարձունքին» պիեսի համաշխարհային պրեմիերան: Իսկ կիպրացի կոմպոզիտոր Անդրեաս Ցիարտասի «Klithy... Méné... Elektris», ռուս կոմպոզիտոր Դմիտրի Կուռլիանդսկու «Մակերես», իրանցի կոմպոզիտոր Մեհդի Հոսսեինիի «Huzarag» ստեղծագործությունները Հայաստանում հնչում էին առաջին անգամ:

«Ժամանակակից երաժշտության ծրագրով Հայկի մենահամերգին երկար էին սպասել դաշնակահարի հայաստանյան երկրպագուները: 20-րդ դարի դասականներից բացի այս անգամ Հայկը ծրագրում ներառել էր նաև գերժամանակակից ստեղծագործությունների մի փունջ, որտեղ կիրառված են կատարողական ոչ ավանդական ձևաչափեր՝ դաշնամուր և էլեկտրոակուստիկ ձայներ, նվագ՝ պոլիէթիլենային կտորներով, կատարման ընթացքում ձեռնոցների կիրառում և այլն: Ուրախալի էր տեսնել հայ ունկնդրի ոգևորությունը և մեծ հետաքրքրությունը դեպի ժամանակակից երաժշտությունը, որն ապացուցում է Հայաստանում առհասարակ արդի արվեստի հանդեպ հարգանքի և պահանջարկիմասին»,- նշում է դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը:

Նշենք, որ դաշնակահար Հայկ Մելիքյանի առաջիկա համերգը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ծրագրում Դաշնակահարը կհնչեցնի Իգոր Ստրավինսկու դաշնամուրային կոնցերտը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում