Ի ՎԵՐՋՈ, Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ
Արխիվ 12-16Ի ՎԵՐՋՈ, Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ
Այսօր մարտի 1-ն է՝ գարնան առաջին օրը: Այսօր լրանում է Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 7-րդ տարելիցը: Ողբերգական դեպքից զոհվածների շիրիմներին, այսօր ծաղիկներ կդնեն Մյասնիկյանի արձանին` Մարտի 1-ի տասը զոհերի` Դավիթ Պետրոսյանի, Գրիգոր Գեւորգյանի, Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի, Գոռ Քլոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Զաքար Հովհաննիսյանի, Սամվել Հարությունյանի, Համլետ Թադեւոսյանի եւ Տիգրան Աբգարյանի հիշատակը հարգելով եւ նրանց առաջ գլուխ խոնարհելով: 2008 թվականի Մարտի 1-ը Հայաստանի կյանքում ազդարարեց նոր` իր իրավունքների համար կյանքը զոհել պատրաստ քաղաքացու ժամանակաշրջանի մեկնարկը, իսկ թե ով պետք է պատասխան տա անմեղ զոհերի համար պարզից էլ պարզ է, սակայն նույն պատասխանատուներից ինքը` ՀՀ 1-ին նախագահ Լեվոն Տեր-
Պետրոսյանը, անմեղ հայացքով կրկին կանգնեց հանրության առաջ ու առանց վարանելու պահանջում էր մեղավորներին պատժել: Այստեղ տեղին է հիշել ժողովրդական այն ասացվածքը, որ <Գողն առաջինն է գոռում գողացան>: Ինչ վերաբերում է ՀՀ 2-րդ նախագահին, ապա հատկապես մարտի մեկի առիթով նա որեւէ տրամաբանական բացատրություն չի կատարել:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

