ՓԱՅԼՈՒՆ ԽԱՂ ԱՆՑԿԱՑՐԱԾ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ (ԾԱՂՐԱՆԿԱՐ)
Արխիվ 12-16ՓԱՅԼՈՒՆ ԽԱՂ ԱՆՑԿԱՑՐԱԾ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ (ԾԱՂՐԱՆԿԱՐ)

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական ծաղրանկարի հերոսը Հայաստանի ազգային ընտրանու եւ Դորտմունդի «Բորուսիային» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, ով փետրվարի 28-ին Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ խաղում դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Ծաղրանկարի վրա նշված է.«Բորուսիան» ու Հենրիխ Մխիթարյանը սպասում են ձեր աջակցությանը»: «Շալկեի» դեմ Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղը Օմար Մոմանին որակել է՝ փայլուն:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

