«Նեմեսիս գործողությունը»` այսուհետ նաև հայերեն

Արխիվ 12-16

«Նեմեսիս գործողությունը»` այսուհետ նաև հայերեն


Փետրվարի 27-ին, Երևանում` Թեքեյան Կենտրոնում, տեղի ունեցավ Պաոլո Կոսսիի, Ժ. Ջիանի եւ Ժան Վարուժանի (Սիրափյան) հեղինակած՝ «Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գրքի շնորհանդեսը: Ներկա էին ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Վարդանյանը, Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, Արարատյան թեմի առաջնորդարանի ներկայացուցիչներ, թուրքագետներ, մտավորականներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ:

Գրքում ներկայացված են Սողոմոն Թեհլերյանի դատավարության սղագրությունը: Գիրքն առավել հետաքրքիր է ընթերցվում ներսում զետեղված արխիվային նյութերի շնորհիվ:Գիրքը հրատարակվել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ ու նվիրվում է Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին: Հայերեն բաժնի թարգմանիչն է հանդիսանում Սամվել Գասպարյանը:Բացի հայերենից այն թարգմանվել է ֆրանսերեն,անգլերեն ,ռուսերեն ու հունարեն լեզուներով: Ներկայցվող գիրքը հրատարակվել է 400 օրինակով:
Ելույթներով հանդես եկան Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, թարգմանիչ Սամվել Գասպարյանն,ինչպես նաև գրքի հեղինակներից Ժան Վարուժանը (Սիրափյան):
Գրքի ֆրանսերեն տարբերակը հրատարակվել է Փարիզում 2014 թվականին, «Համազգային» կազմակերպության և «Սիժեստ» հրատարակչության նախաձեռնությամբ: Գրքում ընդգրկված են Հայոց ցեղասպանությունը փաստող ուշագրավ նյութեր, արժեքավոր քարտեզներ, ինչպես նաև Սողոմոն Թեհլերյանի կյանքն ու դատավարությունը:
«Նեմեսիս գործողությունը» գրքի հայերեն թարգմանության տպագրությունն իրականացրել է ՀՀ մշակույթի նախարարությունը և Ֆրանսիայի «Սիժեստ» հրատարակչությունը համատեղ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում, «Արեգ» հրատարակչությունում:
«Նեմեսիս գործողությունը» գրքի պատկերապատման սցենարիստներն են Ժան-Բլեզ Ջիանը և Ժան Վարուժանը, պատկերապանումների հեղինակը՝ Պաուլո Կոսսին:
«Սիժեստ» հրատարակչության տնօրեն Ժան Վարուժանի խոսքով, գիրքը ստեղծվել է կոմիքսի՝ պատկերապատման ձևով: Նա ասաց, որ Հայաստանում հրատարակվել են գրքի հայերեն և ռուսերեն տարբերակները՝ 400-ական օրինակով: Ֆրանսիայում արդեն 2000 օրինակ է սպառվել: Նախատեսվում է գիրքը թարգմանել նաև թուրքերեն և գերմաներեն:

Գարիկ Ավետիսյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում