Ո՞ՒՄ Է ԲԱԺԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԱԼԵՔՍ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԱՄԲՈՒՅՐՆԵՐԸ (ՖՈՏՈՇԱՐՔ)

Արխիվ 12-16

Ո՞ՒՄ Է ԲԱԺԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԱԼԵՔՍ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԱՄԲՈՒՅՐՆԵՐԸ (ՖՈՏՈՇԱՐՔ)

 

Երգիչ, բազմաթիվ գովազդային հոլովակների ու տեսահոլովակների հերոս ԱԼԵՔՍ ՄԻՐԶՈՅԱՆԸ, ով դարձել է մեր օրերի Ալեն Դելոնն ու իր նկատմամբ անտարբեր չի թողնում ոչ մի աղջկա, հայտնվել է լուսանկարիչ Ամբիկ Սաֆարյանի ֆոտոխցիկի առաջ, բայց ոչ միայնակ: Իսկ թե ո՞վ է սիրառատ ֆոտոշարքի անծանոթուհին, «Իրավունքը» պարզեց հենց նրանից.

- Նախ անդրադառնամ լուսանկարիչ Ամբիկ Սաֆարյանին, ով, իսկապես շատ տաղանդավոր է եւ բնական մտածող, իմ կարծիքով դեռ շատ կլսեք նրա անունը: Իսկ ֆոտոշարքի հերոսուհին պարուհի, մոդել Արփինե Բալյանն է. շատ տաղանդավոր եւ ինքնատիպ աղջիկ:

- Չե՞ք վախենում, որ նրան, պարզապես, Ձեր երկրպագուհիները չեն ների այս ֆոտոշարքի համար:

- Ներման չի սպասի:

- Ողջ ֆոտոշարքը մի համբույրի պատմություն է, կարծես, հաջողվե՞ց ստանալ այն:

- Ալեքսին իսկապես հաջողվում է ստանալ ուզած համբույրը, բայց այս դեպքում լուսանկարների բոլոր անավարտ համբույրները զուտ ստեղծագործական մտքի թռիչ է` համեմված զգացողություններով:

- Երգչուհի Լայանայի տեսահոլովակից հետո դեռ չի մոռացվել Ձեր հրեշտակի կերպարը: Ըստ էության, ռոմանտիկ երգիչը վերածվեց հրեշտակի, իսկ հիմա արդեն որպես մոդե՞լ հանդես կգա, թե այս ֆոտոշարքը ունի իր նախապատմությունը:

- Ես մոդել չեմ, նույնիսկ այդ բառը չեմ սիրում: Ֆոտոշարքն ունի իմաստ հետագայի հետ կապված:

- Այսինքն` ֆոտոշարքը սիրավեպի սկի՞զբ է:

-Ոչ…

- Գաղտնիք չէ, որ Ձեզնով աղջիկների մի մեծ բանակ է հետաքրքվում: Ի վերջո, ո՞վ կարող է դառնալ ոչ թե Ձեր ֆոտոշարքերի, այլ կյանքի հերոսուհին:

- Կյանքի հերոսուհին դառնալու պայմաններ չկան, պետք է, պարզապես, ես նրան չնմանեցնեմ ինչ-որ մեկին: Այդ հերոսուհին կարող է լինել նա, ով կճանաչի իր «ես»-ը…Իսկապես բարդ հարց է, թերեւս կյանքիս հերոսուհին կարող է լինել այն աղջիկը, ով իմ իմացած, պատկերացրած, մտածած աղջկա կերպարի սահմաններից դուրս կլինի: Կարծես թե, հիմա ճանաչում եմ այդպիսի մեկին (ժպտում է Ա.Մ-ն-հեղինակ):

- Ի դեպ, որքանով տեղյակ եմ նաեւ նոր աշխատանքային նախաձեռնություն եք սկսել կմանրամասնե՞ք այդ մասին:

- Այո, ես եւ ընկերներս` Նարեկ Ստամբուլթյանն ու Մակբեթ Գասպարյանը, բացել ենք մեր "Man" music studio-ն, իսկ ապրիլի 1-ից նոր կիթառի ստուդիոն կբացվի:

-Ի՞նչ կտա այն երիտասարդ երգիչներին:

- Երիտասարդ երգիչները կարող են համագործակցել մեզ հետ իրենց երգերի հետ կապված ամեն հարցով, քանի որ գրում ենք երաժշտություն, երգի խոսքեր, ինչպես նաեւ կատարում ենք գործիքավորում ու ձայնագրում:

- Էլ ի՞նչ անակնկալ սպասեն Ալեքս Միրզոյանի երկրպագուհիներն առաջիկայում:

-Առաջիկայում շա՜տ ծրագրեր ունեմ, բայց դեռ չեմ խոսի այդ մասին, ավելի լավ է դա տեսնել:

- Շուտով կանանց միամսյակն է, կնամոլի համբավ վաստակած երգիչ, դերասան, մոդել Ալեքսն ի՞նչ կմաղթի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:

- Առաջին հերթին գեղեցիկ սեռին կմաղթեմ` հասկանան, որ իրենք ամեն դեպքում գեղեցիկ են: Եվ թող նրանք ավելի շատ սիրեն առանց վախենալու, անեն այն, ինչ թելադրում է իրենց սիրտը: Սիրելի՛ աղջիկներ, վազեք ու համբուրեք նրան, ում ուզում եք: Ու ամենակարեւորը, թող առողջ լինեն:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում