«ԼՈՐԿԻԱՆԱ» ԵՎ «ԿԱՐՄԵՆ-ՍՅՈՒԻՏ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄՈՒՄ
Արխիվ 12-16«ԼՈՐԿԻԱՆԱ» ԵՎ «ԿԱՐՄԵՆ-ՍՅՈՒԻՏ»
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄՈՒՄ
Մարտի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «ԼՈՐԿԻԱՆԱ» եւ «ԿԱՐՄԵՆ-ՍՅՈՒԻՏ» բալետային ներկայացումների այս տարվա թատերաշրջանի պրեմիերան:
«ԼՈՐԿԻԱՆԱ» մեկ գործողությամբ ներկայացումը բեմադրել է ՀՀ եւ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ ՄԱՐԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ: Այդ օրը դիրիժորական վահանակի մոտ կլինի դիրիժոր ԱԹԱՆԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:
Նույն օրը՝ երկրորդ բաժնում, հանդիսատեսին կներկայացվի Բիզե-Շչեդրինի «ԿԱՐՄԵՆ-ՍՅՈՒԻՏ» բալետային ներկայացումը, որն առաջին անգամ բեմադրվել է 1998 թվականին` բալետմեյստեր, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ռեժիսուրայով: Այդ օրը դիրիժորական վահանակի մոտ կլինի դիրիժոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ:
Ի դեպ, ներկայացումը հանդիսատեսին կներկայացվի նաեւ մարտի 9-ին եւ 21-ին:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

