ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԵԶԴԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
Արխիվ 12-16ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԵԶԴԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
Ինչպես գիտենք, 2014թ. Հյուսիսային Իրաքի տարացքում սկսվեցին եզդի ժողովրդի կոտորածները, այս դեպքերի մանրամասների մասին «Սինջար Եզդիների Ազգային Միավորում» հասարակական կազմակերպության անդամ Համլետ Սմոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Ջարդերը միշտ էլ եղել են, սակայն մասսայական չեն եղել: Իրաքի պատերազմից հետո Շանգալի տարածքը համարվում էր վիճելի` Իրաքի կառավարության և իրաքյան քուրդիստանի միջև և այնտեղ պետք է ռեֆերենդում անցկացվեր, թե ում է միանում, անցնում է Բաղդադի ենթակայության տակ , թե միանում է իրաքյան քուրդիստանին: Քանի որ այդ հարցը դեռ լուծված չէր, Շանցալի մարզը հսկվում էր տեղի ոստիկանության կողմից, որը լիարժեք չէր կարողանում պահպանել տեղի բնակչության անվտանգությունը: Եվ միշտ այդ տարածքում եղել են մարդկանց առևանգում սպանություներ , ազգային և կրոնական հողի վրա»:
- Ու՞մ կողմից է այն իրականացվում և ի՞նչ նպատակով:
- Ջարդերը մասսայական դարձան 2014 թվականի օգոստոսի 3-ին, ինքնահռչակ Իրաքի և Լևանդի իսլամական պետության կողմից, իսկ նպատակը մեկն է, ստեղծել իսլամական պետություն, որտեղ եզդիները չեն կարող ապրել, քանի որ, ըստ իրենց շարիյաթի եզդիները համարվում են սատանայապաշտներ: Իսլամիստները մեզ համարել են սատանայապաշտներ քանի որ մենք չունենք սուրբ գիրք , կրոնի մասին բոլոր տեղեկությունները փոխանցվել է բանավոր ճանապարհով, իսկ գրավոր աղբյուրները պարզապես այրել են:
- Ի՞նչ քայլերի են դիմում եզդիները պաշտպանության համար և դա ի՞նչ արդյունք է ունենում:
- Պետք է ասեմ նաև որ հյուսիսային իրաքի այդ մասը համարվում է եզդիների պատմական հայրենիքը, ԻՊ-ի հարձակումից 3 ամիս առաջ Իրաքյան քուրդիստանը իր պեշմարգային, որը Քուրդիստանի բանակն է, որը պաշտպանում էր տեղի բնակչությանը, սակայն ԻՊ-ի հաձակումից ժամեր առաջ պեշմարգեն հետ է քաշվում:
ԻՊ-ի հարձակումից հետո ձևաորվեցին ինքնապաշտպանական ջոկատներ, սակայն այդ ջոկատները ունեին շատ մեծ խնդիր, նրանք չունեին անհրաժեշտ սպառազինություն ԻՊ-ից պաշտպանվելու և իրնց զավթաց հողերը ազատագրելու համար: Ամիսներ շարունակ պայքարը ոչ մի արդյունք չէր ունենում, քանի որ կար զինամթերքի պակաս և իրաքյան Քուրդիստանի աջակցությամբ, եզդիներին հաջողվում է ազատագրել Շանգալի մարզը :
- Ի՞նչ իրավիճակում են գտնվում փախստականները և, որ շրջաններում են ապաստանել հիմնականում:
- Մարդիկ դեռ շարունակում են ապրել ճանբարներում, որտեղ մեղմ ասած հակասանիտարական, անմխիթար վիճակ է: Այդ ճանբարները հիմնականում կենտրոնացված են Թուրքիայի Բաթման, Դիարբեկիր, Միդիատ, Մառդին քաղաքներում և Իրաքյան Քուրդիստանում: Իսկ ճանբար ասվածը դա քաղաքային այգիներ էին, կիսակառույց շինություներ, որտեղ միարժամանակ անց միջազգային կառույցների և տարբեր մարդկանց աջակցությամբ պատրաստվեցին վրաներ, սակայն աշնանը և ձմռանը այդ ճանբարները հայտնվեցին ջրի և անձրևների տակ:
- Ի՞նչպիսի արձագանք ունեցան այս ոճռագործությունները և , ովքե՞ր արձագանքեցին ու ի՞նչ ձևով:
- Չնայած այն բանին, որ Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանություն էր տեղի ունենում, բայց միջազգային հանրությունը անտարբ էր, իրենց համար շատ ավելի կաևոր է իրենց քաղաքական հաշվարկները, քան այն, որ տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվում և աշխարհի արձագանքը չափազանց ուշացումով էր: Առաջինը ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ելույթն էր, այնուհետև եղան օդային հարձակումներ, սակայն այդ հարձակումները կարելի է ասել էական դեր չունեցան, քանի որ օդային հարձակումները ուղված չէին ԻՊ-ին ոչնչացմանը, այլ ավելի շատ ցույց տալ, որ մենք պայքարում ենք ԻՊ-ի դեմ:
- Դուք եղել եք փախստականների ճամբարում և առիթ եք ունեցել անջամբ ծանոթանալու կատարված դեպքերին: Մի քանի բառով կներկայացնե՞ք այնտեղ կատարվելիք դեպքերը և արդյոք այս ամենի բարեհաջող ավարտից հետո եզդիները կցանկանան վերադառնալ իրենց բնակավայրերը:
- Երբ գտնվում էինք Թուրքիայի Բաթման քաղաքում, այնտեղ կար ավելի քան 22 հազար փախստական և նրանց թիվը գնալով շատանում էր: Շփվելով վրանների տակ գտնվողների հետ, իմանում էին, թե ինչ օրեր են ապրել գաղթի ճանապարին, ինչպես են կորցրել իրենց մտերիմներին, հարազատներին, երեխաներին: Նրանք շատ վախեցած էին, սակայն պատրաստ կռվելու, պայքարելու, եթե զենք ունենային: Շատերը նշեցին, որ պատրաստ են ետ վերադառնալու եթե հաստատվեր խաղաղություն: Այժմ, երբ տարածքները ազատագրված է, եզդիական ջոկատները փորձում են իրավիճակը կայուն պահպանել և այժմ մի գործընթաց է սկսվում, ըստ որի եզդիական Շանգալ մարզը հռչակվել է ինքնավար մարզ:
ԶՈՒԶԱՆ ՄԱՄՈՅԱՆ

