ՆԱԽԱՐԱՐԸ `ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔՈՂՆԵՐԻՆ. «ԴՈՒՔ ԱՄԵՆ Ի՞ՆՉՆ ԵՔ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ»

Արխիվ 12-16

ՆԱԽԱՐԱՐԸ `ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔՈՂՆԵՐԻՆ. «ԴՈՒՔ ԱՄԵՆ Ի՞ՆՉՆ ԵՔ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ»

 

Ինչպես հայտնի է, նախորդ տարի կառավարությունը հավանություն է տվել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագծին, որը  մտահոգում է հանրության մի մասին: Օրինագծի վերաբերյալ Հանրային խորհրդում մի քանի անգամ կազմակերպվել են բուռն քննարկումներ: Մտահոգվողները նշում են հետեւյալը. պետք  է ընդամենը ցորենի թեփը չհանել, որպեսզի հանքանյութերը դուրս չգան ալյուրի միջից: «Իրավունքը» առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից պարզեց` հնարավո՞ր է նախարարությունը, այնուամենայնիվ, հրաժարվի օրինագծից դժգոհությունների  պատճառով: Նախարարի խոսքով` յուրաքանչյուր դժգոհություն պետք է հիմնավորված լինի: «ԱՀԿ-ի բոլոր վերջին տվյալները  ապացուցողական բժշկությանը համահունչ պատասխանում են այդ հարցադրումներին:  Ես ապավինում եմ մեր այդ զանգվածի ողջամտությանն ու խելամտությանը, որ  նրանք կարող են ընկալել տրամաբանությունն ու ողջ փաստերը: Իսկ եթե փաստերը չեն ընկալվում, պետք է դա դիտարկել տենդենցիոզ մոտեցում»,- ասաց  պրն Մուրադյանը` հավելելով, որ ծրագրից հրաժարվելու հարց դրված չէ:

Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, որ զարգացած երկրներից մի քանիսը, օրինակ, Իսրայելը, հրաժարվել են այլուրի հարստացման ծրագրից, ինչո՞ւ Հայաստանը  չի կարող հրաժարվել այդ ծրագրից, նախարարը հարցին հարցով  պատասխանեց. «Դուք ամեն ի՞նչն եք Իսրայելի հետ համեմատում: 88 երկիր վաղուց դա ընդունել են»:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում