«ԻՀԱՐԿԵ Ո'Չ». ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼՈՒՐՋ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16«ԻՀԱՐԿԵ Ո'Չ». ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՄԱՐՏՈՒՆ
ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼՈՒՐՋ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լրատվամիջոցներից մեկը անդրադարձ էր կատարել, որ հնարավոր է մոտ օրերս ԲՀԿ շարքերը լքի նաեւ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ինչպես նաեւ նշել են, որ .«Մարտուն Գրիգորյանը պատրաստվում է հաջորդ տարի՝ 2016-ին, առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում: Նա քաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկն է լինելու, որին որպես հակակշիռ՝ իշխանությունները, հնարավոր է, կրկին վերադարձնեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ ապահովելով թեժ ընտրապայքար երկու քրեական կլանների ղեկավարների միջեւ»: Iravunk.com-ը փորձեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից պարզել արդյոք նա` եթե առաջադրի իր թեկնածությունը նախկին ԲՀԿ-կան պատգամավորին լուրջ թեկնածու կհամարի, Ղուկասյանը այսպես պատասխանեց. «Իհարկե ոչ, բայց հլը սպասենք ընտրության ժամանակը գա, տեսեք ես կառաջադրվեմ, թե ոչ, հետո նոր էդ հարցերը կտաք: Էդ բոլոր հարցերի պատասխանը միայն ժամանակը կտա»:
- Բայց այս պահի դրությամբ, եթե Ձեզ առաջարկեին քաղաքապետի թեկնածություն դնել, կառաջադրվեի՞ք:
- Կապրենք` կտեսնենք, բայց ասեմ, որ չի բացառվում, ավելին` շատ հնարավոր է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

