ԲՈՐԻՍ ՆԵՄՑՈՎԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՊԱՏՎԵՐԻ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ. ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ
Արխիվ 12-16ԲՈՐԻՍ ՆԵՄՑՈՎԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՊԱՏՎԵՐԻ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ. ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ
Բորիս Նեմցովի սպանությանը հետևեց քաղաքական և հասարակական գործիչների և նրա ընկերների արձագանքը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցությունն է հայտնել քաղաքական գործիչի բարեկամներին և մտերիմներին: Նա նաև նշել է, որ այս դաժան սպանությունն ունի պատվերով սպանության բոլոր նախանշանները և կրում է սադրիչ բնույթ: Նախագահը հետաքննությունը վերցրել է անձնական հսկողության ներքո:
Վարչապետ Դմիտրի Մեդվեդև կոչ է արել իրավապահ մարմիններին, որպեսզի ամեն ջանք գործադրեն և գտնեն դաժան սպանության մեջ ներգրավված մարդկանց:
Սպիտակ տունը նույնպես հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ ԱՄՆ-ի վարչակազմը տեղյակ է քաղաքական գործիչի սպանությունից: Հանրապետական սենատոր Ջան Մաքքեյնը խորին ցավակցություն է հայտնել, ինչպես նաև հրապարակել է Նեմցովի և նրա լուսանկարը:

