ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ` ԽԱՉԻԿՅԱՆԻ ՎՐԱ ԱՅՆ ՄԱՍԱՄԲ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ
Արխիվ 12-16ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ` ԽԱՉԻԿՅԱՆԻ ՎՐԱ ԱՅՆ ՄԱՍԱՄԲ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ
Խարդախության եւ առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման համար 12 տարի ազատազրկման դատապարտված՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան ԺՈՐԱ ՎԱՐՈՍՅԱՆԸ iravunk.com-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, հնարավոր է, որ եթե ապրիլի 24-ի հետ կապված համաներում կիրառվի` ազդի Խաչիկյանի պատժաչափի վրա, փաստաբանը պատասխանեց. «Քանի դեռ համաներման ակտ չկա, ոչինչ հստակ ասել չեմ կարող: Բայց նախորդ համաներումների փորձը հաշվի առնելով, հնարավոր է պատժի մեկ քառորդ մասը կրճատվի` մոտավորապես 12 տարվա փոխարեն, պատիժ կրի 9 տարի մի քանի ամիս, բայց ամբողջական համաներում կիրառվել Խաչիկյանի նկատմամբ, բացառված է»:
Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 8-ին Վազգեն Խաչիկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, նաեւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել 12 տարվա ազատազրկման։ Վերջինս կալանավորվել էր 2012 թվականին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

