ՄՈՍԿՎԱՅԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԲՈՐԻՍ ՆԵՄՑՈՎԻՆ (Ֆոտոշարք)
Արխիվ 12-16ՄՈՍԿՎԱՅԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԲՈՐԻՍ ՆԵՄՑՈՎԻՆ (Ֆոտոշարք)
Մոսկվայի կենտրոնում` Նոր Զամոսկվորեցի կամրջի վրա մոտավորապես մեկ ժամ առաջ սպանվել է Յարոսլավլի տարածքային դումայի դեպուտատ, «Սոլիդարնոստե միավորման ղեկավարներից, «РПР-ПАРНАС» կուսակցութան համանախագահ, Ռուսաստանյան ընդդիմության համակարգող խորհրդի անդամ ԲՈՐԻՍ ՆԵՄՑՈՎԸ: Նրա ուղղությամբ արձակվել է 4 կրակոց։ Ըստ նախնական տվյալների կրակողները եղել են սպիտակ ավտոմեքենայով:
Նշենք, որ Բ. Նեմցովը 1997—1998 թթ.-ին եղել է ՌԴ կառավարության առաջին տեղակալ: Եղել է Պետդումայի նախագահի տեղակալ, բազմիցս ընտրվել է պատգամավոր եւ սենատոր։ 1991—1997 թթ. եղել է Նիժեգորոդյան տարածաշրջանի առաջին գուբերնատոր, եղել է ՌԴ վառելիքի եւ էներգետիկայի նախարար, ինչպես նաեւ ՌԴ Անվտանգության խորհրդի անդամ:



ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

