Ըստ քաղաքական վարակաբանների` փաստորեն ԲՀԿ-ի արտահերթից հետո Վրաստանում էլ վարակվեցին արտահերթով:
% % % ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ
Ինչպես հարձակվել ես էգ առյուծի վրա, այնպես էլ` պառլամենտից դուրս կպաշտպանվես:
ДОЛГ ПЛАТЕЖЁМ КРАСЕН
Ըստ ֆինանսական հաշտարարի` Սամվել Կարապետյանը ԲՀԿ-ին փչացնելու գնով` սաղ Հայաստանի ցեմենտը 2 տոկոսով կպցրեց տարավ:
% % % ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ
"Լիցկա" հիմնադրամից հայտնում են, որ չնայած Սուրիկ Խաչատրյանի գնած 80 հազարանոց ջահը սվարովսկի քարերով է եւ ոսկեջրած, բայց լամպերը էկոնոմ կարգի են:
% % % ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Գյուղնախարարությունից հայտնում են, որ նախարար Սերգո Կարապետյանը ներողություն է խնդրել կարտոֆիլից` նրան գենդերաստ ցուցարարների հետ համեմատելու համար:
% % % ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԼԵԶՈՒՆ Է ՄՆԱՑԵԼ
Լեզվի պետական տեսչությունից հայտնում են, որ չնայած ըստ Հերմինե Նաղդալյանի` ընդդիմությունը երրորդ ոտքից էլ է կաղում, բայց դրա փոխարեն` լեզուն լավ է գործում:
% % % ԳԵՏՆԱ-ԽՆՁՈՐԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ամուսնական ակտերի գրանցման գրասենյակից հայտնում են, որ տուն տանելու աղջիկները բոլորով էլ համաձայն են գյուղնախարարի այն մտքին, որ կարտոշկեն աղջկա նման է, որ ուզողը գալիս ա, պիտի տաս, իսկ շուխուռ անողները տուն տանելու բան չեն":