ՊԱՐԳԵՎՆԵՐԻՑ ՈՒ ՄԵԴԱԼՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ Է Ե՛Վ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ, Ե՛Վ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Արխիվ 12-16

ՊԱՐԳԵՎՆԵՐԻՑ ՈՒ ՄԵԴԱԼՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ Է Ե՛Վ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ, Ե՛Վ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Վերջին շրջանում որոշ մտավորականներ եւ հասարակական գործիչներ իրենց դժգոհությունն ու բողոքն արտահայտելու համար ընտրել են "յուրահատուկ" ձեւ` հրաժարվում են իրենց պարգեւներից եւ ստացած մեդալներից: Նման քայլով նրանք վիրավորում են ոչ միայն իրենց, այլեւ ժողովրդին, քանզի մտավորականի գործունեությունը գնահատողը նաեւ ժողովուրդն է: Իհարկե, պարգեւներից հրաժարվելով ոչինչ չի փոխվում, պարզապես տվյալ մտավորականի մասին մեկ-երկու օր բոլորը խոսում են եւ վերջ: Ի վերջո հրաժարվելով պարգեւներից` նրանք  հրաժարվում են նաեւ իրենց կոչումից ու գործից: Իսկ ահա կա մտավորականների մի շերտ, որը գնահատում է այն պարգեւները, որոնք ստացել է եւ բողոքելու փոխարեն ծառայում է իր կոչմանը` ստեղծագործել եւ վատը լավով փոխարինել:
Այս շաբաթ "Իրավունքն" անդրադարձել է այս հրատապ խնդրին եւ մշակույթի գործիչներից հետաքրքրվել, արդյո՞ք ճիշտ է, երբ մտավորականը հրաժարվում է պարգեւներից, ասել է թե` իր վաստակից:

"ՊԱՐԳԵՎՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ԷԺԱՆԱԳԻՆ ՔԱՅԼ Է"


ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ.
- Յուրաքանչյուն իր փոխարեն կարող է պատասխանել, իրենց խղճին եմ թողնում նման արարքի մեկնաբանությունը: Ես իմ պարգեւներից երբեք չեմ հրաժարվել, չէ՞ որ այդ պարգեւները իմ կյանքի ու գործունեության գնահատականն են, իսկ գնահատականը պետք չէ վերադարձնել: Պարգեւներից հրաժարվելը էժանագին քայլ է, որ ցույց է տալիս տվյալ մարդու ինքնացուցադրությունը: Բնավ չեմ քաջալերում նման վերաբերմունքը:

"ՑԱՆԿԱՑԱԾ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ
ՀԱՄԱՐ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՍՏԱՆԱԼԸ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է"


Գրող, հրապարակախոս ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ.
- Պարգեւներից եւ կոչումներից հրաժարվելը վիրավորանք է եւ՛ պետության եւ՛ ժողովրդի հանդեպ: Ցանկացած երկրում պաշտոնյաներն անցնում են, իսկ պետությունը մնում է: Պարգեւները տրվում են պետության կողմից եւ սեփական երկրին վիրավորելը ես համարում եմ սխալ քայլ: Կոչումները հենց այնպես չեն տալիս, մեկ ամիս առաջ որոշում են, տվյալ մարդուց վերցնում կենսագրականը եւ լուսանկարներ, եթե մարդը պետք է ստանա մեդալներ եւ դրանից հրաժարվի, ապա թող հենց սկզբից հրաժարվի: Ցանկացած մտավորականի համար պարգեւներ ստանալը մեծ պատիվ է, դրանով ժողովուրդը, երկիրը գնահատում է մտավորականի գործունեությունը: Խորհրդային Միության ժամանակ ոչ ոք չէր համարձակվում մեդալներից հրաժարվել, բայց որ ապում են Հայաստանի Հանրապետությունում, պետք է նման վերաբերմո՞ւնք ցուցաբերեն: Ի՞նչ ենք անում, ինչո՞ւ ենք ստանում, որ հետո հրաժարվենք: Այս ամենը անհաջող թատերական ժեստ է այն մարդու կողմից, ով հրաժարվում է իր կոչումներից: Այս ամենը հաշվի առնելով` պետք է պարգեւներ տվողները լավ իմանանա, թե ում են պարգեւատրում:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում