Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ ՔԱՐՈԶՈՂ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ ՔԱՐՈԶՈՂ
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ


Բրիտանական խորհրդի կողմից ամեն տարի անցկացվող բրիտանական ֆիլմերի փառատոնը կարծես նպատակ ունի այլասերել հայ հասարակությանը, դա են վկայում ամեն տարի փառատոնի շրջանակներում Հայաստան բերված ֆիլմերը, որոնց մի մասը  համասեռամոլների քարոզն է ապահովում: Ինչպես մեզ ներկայացրեց բրիտանական մեր աղբյուրներից մեկը, Հայաստան բերած ֆիլմերի մեծ մասը ոչ միայն լավագույնը չեն, այլ ընդհանրապես իրենց մոտ այդ ֆիլմերին ծանոթ չեն, կան շատ այլ արժանավոր բրիտանական ֆիլմեր, որոնք Հայաստան չեն բերվում: "Իրավունքն" անդրադարձել էր այս թեմային եւ ներկայացրել մի քանի ուշագրավ փաստ, որ բավական չէ փառատոնային օրերին հանդիսատեսի մուտքն ազատ է եղել, մի բան էլ այդ շրջանակներում ցուցադրված ոչ մի ֆիլմի ազդագրում նշված չի եղել որեւէ տարիքային շեմ, թե դրանք որ տարիքի հանդիսատեսի համար են նախատեսված: Ինչի արդյունքում փառատոնի փակումն ազդարարող "Սերը ամեն ինչ է" ֆիլմի ժամանակ, որը, ըստ էության, քարոզում էր համասեռամոլների սերը եւ ավելին` ցուցադրում համասեռամոլների սեռական այլանդակությունները, մարդիկ ստիպված են եղել փակել դահլիճում գտնվող երեխաների աչքերը եւ արագ դուրս են եկել դահլիճից:
Այնուամենայնիվ, "Իրավունքը" խոստացել էր, որ հետեւողական կլինի եւ այս հարցի շուրջ կներկայացնի Մշակույթի եւ ԱԳ նախարարությունների, Հայ առաքելական եկեղեցու, Ազգային ժողովի ու մտավորականության խոսքը:

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ
ՉԻ ՈՒՆԵՑԵԼ


"Իրավունքի" հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆՆ ասաց, որ նախարարությունը հետեւողական է եղել միայն մարզերում ցուցադրված ֆիլմերին. "Նախարարության համապատասխան բաժնի աշխատակիցները դիտել են այն ֆիլմերը որոնք պետք է մարզերում ցուցադրվեին: Ձեր ասած ֆիլմերի մասին ես որեւէ տեղեկություն չունեմ: Մշակույթի նախարարությունը աջակցել է միայն, որ ծրագիրը իրականացվի մարզերում, ներկայացված էր ֆիլմերի որոշակի ցանկ, որի հետ մենք խնդիր չունեինք: Երեւան քաղաքում ինչ է ցուցադրվել, ճիշտն ասած, ինքս տեղյակ չեմ, որովհետեւ երեւանյան ցուցադրություններին Մշակույթի նախարաությունը որեւէ առնչություն չի ունեցել",- ասաց նախարարն ու մանրամասնեց. "Դա էլ այն ազատության գինն է, որը մենք ստացել ենք: Գիտեք, երբ սահմանափակում ենք, ասում են` ազատ երկրում չենք ապրում: Հիմա մեկնումեկը փորձի որեւէ կառույցի սահմանափակումներ դնել` խնդիր է առաջանում: Կարծում եմ` լավագույն տարբերակն այն է, որ եթե մարդկանց դուր չի գալիս, պետք է ուղղակի, մասնակից չլինեն ու հաղորդակից չդառնան այդ մշակույթին: Միայն Բրիտանական ֆիլմերի փառատոնի մասին չէ խոսքը: Որքան արգելք դնես, միեւնույնն է, այդ թեմայով հետաքրքրվողները շատանում են: Պետք է միշտ մերժել այն մշակույթը, որը քոնը չէ, եւ քո սրտին հոգեհարազատ չէ: Դրան միշտ կա տարբերակ` չսպառել, դուրս գալ եւ մասնակից չդառնալ դրան, այդ դեպքում դա դուրս կմղվի կյանքից, իսկ արժեքավորը կմնա: Փոխարենը` մենք անընդհատ ասում ենք` այստեղ այնպես եղավ, այնտեղ այսպես եղավ":

"ԱՌԱՆՑ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ` ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՅԴՊԻՍԻ ՖԻԼՄԵՐ ՑՈՒՑԱԴՐԵԼ"


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆՆ էլ հավելեց. "Բրիտանական խորհրդի ու դեսպանատան գործունեությանը լավ եմ վերաբերվում, բազմաթիվ արդյունավետ ծրագրեր ենք իրականացրել: Բայց, ցավով պետք է ասեմ, որ ժամանակ չեմ ունեցել փառատոնի շրջանակներում ցուցադրվող որեւէ ֆիլմ դիտելու եւ չեմ սիրում մեկնաբանել այն, ինչ չեմ տեսել: Կարծում եմ` իհարկե, ցերեկային ժամերին կամ առանց սահմանափակումների, չի կարելի այդպիսի ֆիլմեր ցուցադրել, եթե իհարկե դա համապատասխանում է իրականությանը, որովհետեւ կրկնում եմ` ինքս չեմ նայել: Համասեռամոլների մասին էլ հնարավոր է, որ արժեքավոր ֆիլմ լինի, բայց սեւեռվել այդ թեմայի վրա ու ցերեկային ժամերին ցուցադրել կամ սահմանափակումներ չդնել, կարծում եմ, ճիշտ չէ, հատկապես մեր երկրում, որտեղ հայկական ավանդույթները պահպանվում են` հայերը ավանդապահ են եւ չեն ցանկանում, իրենց երեխաները  որ այդպիսի տեսարաններ կամ ֆիլմեր գիտեն":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում