"ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՄԲՈՒՅՐՆ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ"

Արխիվ 12-16

"ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՄԲՈՒՅՐՆ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ"


-  Հարգելի բժիշկ, ամուսինս պնդում է, որ սեռավարակ հնարավոր է ձեռք բերել նաեւ կենցաղային ճանապարհով. զուգարան, շոգեբաղնիք, սպասք: Անկեղծ ասած` չեմ հավատում, հնարավո՞ր է…


Հարցին պատասխանել է թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ.


-Կենցաղային ճանապարհով սեռավարակ ձեռք բերելու հավանականությունը, հարգելի նամակագիր, 1-2 տոկոս է կազմում: Ուստի` խուճապի մատնվել պետք չէ, սակայն զգոն լինելն էլ չի խանգարի, մանավանդ որ, այսպես ասած, դասական բոլոր սեռավարակները (սիֆիլիսը, սուսանակը (գոնորեա), փափուկ շանկրը, աճուկային գրանուլոմատոզը եւ վեներական գրանուլոմատոզը), ինչպես նաեւ այլ վարակներ (տրիխոմոնիազը, ուրեապլազման, քլամիդիան, գարդներելան, ցիտոմեգալավիրուսը, հերպեսը, մարդու պապիլոմա վիրուսը, քոսը, ոջլոտությունը, հպավարակիչ (կոնտագիոզ) մոլյուսկը, սնկային ախտահարումները) կարող են փոխանցվել կենցաղային ճանապարհով:

Քոսն ու ոջլոտությունը` շփման, իսկ մնացած բոլոր վարակները` խոնավ լորձի. արտազատուկի, սերմնահեղուկի, թքի միջոցով: Վարակման աղբյուր այս դեպքում կարող են հանդիսանալ սպունգը, սրբիչը,  զուգարանակոնքի պատերը, շոգեբաղնիքի փայտերը, ինչպես նաեւ չախտահանված բժշկական գործիքները: Հիշեք` խոնավ պայմաններում լորձի մեջ առկա մանրէները երկար են պահպանում իրենց կենսունակությունը:
Որոշ վարակների ժամանակ որպես փոխանցման աղբյուր կարող է հանդիսանալ նաեւ արյունը: Այսինքն` բաց վերքերի հետ սերտ շփումը: Այս դեպքում կարելի է ձեռք բերել տրիխոմոնիազ, քլամիդիա, գոնորեա,  հեպատիտ Ա, Դ, ցիտոմեգալավիրուս:
Ի դեպ,  ցանկացած առարկա, որի հետ շփում է ունեցել հիվանդը` վտանգավոր է: Օրինակ` քոսի եւ ոջլոտության ժամանակ ցանկալի է ախտահանել տարածքը, որտեղ գտնվել է հիվանդը, կահույքը…  
Սպասքի պարագաները նույնպես կարող են վտանգավոր լինել` հատկապես կարծր շանկրի, սիֆիլիսի, հերպեսի ժամանակ: Եթե, օրինակ,  շրթունքների վրա կա վերքային մակերես, շճային արտադրություն բերանի խոռոչից, ապա ցանկալի չէ օգտվել տվյալ անհատի բաժակից կամ գդալից:
Վտանգավոր է նույնիսկ համբույրը` հաճախ պարզապես ընկերական, կարող է վերոնշյալ հիվանդությունների պատճառ դառնալ (հերպեսի, սիֆիլիսի): Համբույրը շատ տարածված է հատկապես դեռահասների շրջանում. իրար տեսնելիս` համբուրվում են, ինչը ցանկալի չէ:
Ուստի` առաջին հերթին, տհաճ իրավիճակներից զերծ մնալու համար, խորհուրդ է տրվում պահպանել հիգիենայի տարրական կանոնները: Հասարակական վայրեր այցելելիս` զուգարան, շոգեբաղնիք, չօգտվել ուրիշի սրբիչից, սպունգից, օճառից...  
Կանանց խորհուրդ է տրվում այցելել գինեկոլոգի միայն մեկանգամյա օգտագործման կանացի հայելիներով (գինեկոլոգիական գործիք է, որով բժիշկը կատարում է ներզննում - հեղինակ):  
Եվ վերջում. ցանկացած վիճակ, որը անհասկանալի է հիվանդի համար, այսպես ասած, նորություն է իր համար, կա այրոցի, քորի զգացողություն` սեռական օրգանների հատվածում, կամ արտադրություն, ցան պետք է անհապաղ դիմել բժշկի ու անցնել համապատասխան հետազոտություններ:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում