ԳԱԼԻՔ ՏԱՐԻ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ՞

Արխիվ 12-16

ԳԱԼԻՔ ՏԱՐԻ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ՞


Չնայած բնության արհավիրքից` աղետալի երկրաշարժից, երկարուձիգ տարիներ են անցել, սակայն "աղետի գոտում" դեռ կան երկրաշարժի հետեւանքով անտուն մնացած շատ մարդիկ, իսկ "աղետի գոտի" արտահայտությունը շարունակում է արդիական մնալ յուրաքանչյուրիս համար: Կգա՞ մի օր, որ այլեւս "աղետի գոտի" արտահայտությունը խորթ կլինի հանրության եւ հատկապես աղետից տուժած ընտանիքների համար, ե՞րբ ամբողջությամբ կլուծվի աղետից տուժած ընտանիքների գոնե բնակարանաշինության հարցը: Ի պատասխան մեր այս հարցերիª ՀՀ քաղաքաշինության նախարար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ մասնավորապես ասաց.
-Այս պահին կոնկրետացվել են բոլոր հնարավորությունները, գրաֆիկները, այլ խոսքով` մանրամասն ուսումնասիրել ենք մեր հնարավորությունները եւ մեր ռեսուրսները: Եվ, հավատացնում եմ Ձեզ, որ 2016 թվականի վերջին բոլոր շահառու ընտանիքների խնդիրները կլուծվեն, այդ թվումª գյուղական վայրերում: Բնակարաններ մենք շատ-շատ ենք կառուցել, այժմ ժամանակն է, որ զբաղվենք դրանց բաշխմամբ:
- Դա նշանակում է, որ այլեւս բնակարանաշինության խնդիր չե՞նք ունենա:
- Խոսքս վերաբերում է բացառապես աղետի գոտուց տուժած ընտանիքներին: Ներկայումս այդ աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են, այս պահին գումարներ են վճարվում մոտ 223 ընտանիքների` բնակարան գնելու համար, տարեվերջին այդ թիվը կկրկնապատկվի, եւ Գյումրիի ցուցակն արդեն կսպառվի: Եկող տարի էլ կսկսենք մնացածների խնդրով զբաղվել եւ կավարտենք բնակարանների բաշխումը նաեւ Շիրակի եւ Լոռու մարզի գյուղական համայնքներում: Կարող եմ ասել, որ այսօր մենք պատրաստ ենք այս բազմաչարչար, տասնամյակներ տեւած խնդիրը լուծելու:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում