"ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ, ՈՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԹՇՆԱՄԱՆԱՆ ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ"
Արխիվ 12-16"ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ, ՈՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԹՇՆԱՄԱՆԱՆ
ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ"
Վեջին մեկ-երկու տարիներին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները բավականին տխուր, նաեւ վտանգավոր մի հանգամանք ի հայտ բերեցին: Պարբերաբար սկսել են տարաձայնություններ նկատվել նաեւ ազատամարտիկների միջեւ: Իհարկեª խոսքն այն մասին չէ, որ ազատամարտիկների մի մասը իր իրավունքների եւ սոցիալական պայմանների բարելավման համար պահանջներ է առաջ քաշում, ոչ էլ նրա, որ ազատամարտիկը, ինչպես Հայաստանի ամեն մի քաղաքացի, իր քաղաքական հայացքներն ունենալու եւ ներկայացնելու իրավունք ունի: Պարզապես, այս բոլոր գործոններին զուգահեռª ազատամարտիկներին տարբեր խմբեր պարբերաբար սկսում են իրար մեջ "լեզվակռիվ" սկսել` հասնելով մինչեւ ավելի քան 20-ամյա վաղեմության պատերազմական օրերը, թե` դու սա արեցիր, դուª այն:
Այդ վեճերն էլ հաճախ թեժանում են մինչեւ անձնական վիրավորանքների, հաշվեհարդարների մակարդակ: Մինչդեռ, հենց նրանք էին, որ ժամանակին պատերազմը հաղթեցին` իրենց միասնականությամբ, եւ այդ միասնականության խախտումն է, որ ոչ մի պարագայում չի կարող հանդուրժվել: Ինչքա՞ն կարող են խորանալ այդ հակասությունները, ինչի՞ կհանգեցնեն եւ ի՞նչ հետեւանքներ կունենան Հայաստանի համար. ահա այս հարցերի պատասխանը "Իրավունքը" փորձեց ստանալ հենց ազատամարտիկներից:Դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր, հրամանատար ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԸ փաստեց.
- Յուրաքանչյուր ազատամարտիկ կարող է իր սեփական կարծիքն ունենալ` ներքին կամ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Եթե ազատամարտիկներն ունեն տարբեր մտքեր, ապա դրա մեջ ես վախենալու ոչինչ չեմ տեսնում: Բայց հնարավոր բան չէ, որ ազատամարտիկները պառակտվեն եւ թշնամանան միմյանց նկատմամբ. կռվի դաշտում միմյանց հետ եղբայրացած մարդիկ չեն կարող պառակտվել: Ես ոչ մի կուսակցության չեմ հարում, բայց դա չի նշանակում, որ կուսակցական ազատամարտիկը չի կարող լինել իմ ընկերը, եղբայրը, ում համար ես կյանքս չեմ խնայի: Պետք չէ վտանգ տեսնել այն բանում, որ տարբեր ուղղությամբ են գնում պատերազմին մասնակցած վետերանները:
"Արաբո" ջոկատի հրամանատար ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ նշեց.
- Այսօր պառակտվում են ե՛ւ յուրայինները, ե՛ւ ոչ յուրայինները: Այս երեւույթը նոր չէ, պարզապես, այն խորացել է: Պառակտված են իշխանական եւ ընդդիմադիր դաշտը, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, ի վերջո պառակտված է հասարակությունը: Այսօր մարդիկ իրենց ստամոքսի եւ շահի համար վարկաբեկում են այն մարդկանց, ովքեր ժամանակին իրենց կյանքն էլ չեն խնայել հանուն հայրենիքի: Ոչ ոք իրավունք չունի վարկաբեկել ազատամարտիկին, առանց աղուհացի շատ մարդիկ կան, որ ազատամարտիկի սրբությունը ոտքի տակ տվեցին: Ահա այսպիսի մարդիկ էլ պառակտում են մտցնում ազատամարտիկների միջեւ, նրանցից շատերը թեւաթափ են եղել: Բայց ինչքան էլ տարաձայնություններ լինեն, միեւնույնն էª մենք պետք եղած ժամանակ կրկին համախմբվում ենք ու կհամախմբվենք:
Ազատամարտիկ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ ընդգծեց.
- Ազատամարտիկների միջեւ չկա պառակտում, ոչ մի ազատամարտիկ իր երկրի վատը չի ցանկանա: Ազատամարտիկը կրկին նույն մարդն է, ով մնում է ժողովրդի կողքին եւ մտածում իր երկրի հզորության եւ մարդկանց բարեկեցության մասին: Ազատամարտիկը ուզում է իր երկիրը եւ ժողովուրդը հզոր լինի, որ շուն թուրքը, երբեք չուրախանա իր հաղթանակներով:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում` պարզելու համար, թե Հայաստանի համար ի՞նչ հետեւանքներ կունենան ազատամարտիկների միջեւ առաջացած տարաձայնությունները:
1. Որոշ հարցերի շուրջ ազատամարտիկների անհամաձայնությունները չեն կարող երկրի համար վտանգ ներկայացնել, քանի որ հարկ եղած պահին նրանք կհամախմբվեն - 49 %:
2. Այդ հրապարակային վեճերը վտանգավոր են նաեւ նրանով, որ թշնամի պետությունը կարող է այն ընկալել որպես խորը տարաձայնություն եւ փորձել օգտվել առիթից - 33 %:
3. Պատերազմի տարիներին նույնպես ազատամարտիկների մեջ նման հակասություններ եղել են, ինչը հաճախ հանգեցրել է տխուր հետեւանքների: Բայց դա լիովին փոխել հնարավոր չէ -13%:
4.Դժվարանում են պատասխանել- 5%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

