ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ ԱՊՐՈՂ ԴԱՎԱՃԱՆԸ

Արխիվ 12-16

ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ ԱՊՐՈՂ ԴԱՎԱՃԱՆԸ

Մինչ թուրքերն ու ադրբեջանցիները տարատեսակ հրապարակային բեմադրություններ են անում` նշելու համար երեւակայական "Խոջալուի ցեղասպանությունը" եւ այդ նպատակով անգամ Ստամբուլի փողոցներում զանգվածաբար պառկում են գետնին` "սպանվածների" դիրքով, հերթական անգամ թուրքին ծառայություն մատուցեց Շվեդիայում ապրող "վտարանդի", իսկ ավելի ճիշտ` վտարանտեր "գրող" ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԸ:
Սույն թափթփուկը հերթական անգամ ներողություն խնդրեց "Խոջալուի ցեղասպանության" համար եւ անգամ հարցականի տակ դրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակը. "Սիրելի հարեւան ադրբեջանցիներ: Ես ներողություն եմ հայցում Խոջալուում հարյուրավոր մարդկանց ցեղասպանությանը ցանկացած հնարավոր մասնակցության համար: Ասում եմ` հնարավոր, միմիայն անկախության կանխավարկածի պատճառով, քանզի դեռ չկա դատավճիռ: Հավաստիացնում եմ ձեզ, որ ոչ ինձ, ոչ իմ ընկերներին ու մերձավորներին չեն դաստիարակել` որպես մարդասպաններ, մարդակերներ եւ սադիստներ: Հավաստիացնում եմ ձեզ, որ եթե երբեւիցե Հայաստանում լինի օրինական ժողովրդական իշխանություն, իմ երկիրը կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի հանցագործությունը հետաքննվի, եւ բոլոր մասնակիցները կանգնեն դատարանի առաջ: Ես համարում եմ, որ այն ժողովուրդը, որը չունի քաջություն` ընդունել մեղադրանքները, կանգնել դատարանի առաջ եւ դատապարտել երեկվա Ցեղասպանությունը, ուր հանցագործ կարող են լինել սեփական համաքաղաքացիները, բարոյական իրավունք չունի համաշխարհային հանրությունից պահանջել 100-ամյա վաղեմության` սեփական նախնիների Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը":
Հիշեցնենք, որ Վահե Ավետյանը ժամանակին փախել էր Հայաստանից հանցագործություն կատարելուց հետո, սակայն ՀՀ իշխանությունները (կարծում ենք` շատ իզուր) անցյալ տարի համաներումով դադարեցրել են նրա քրեական հետապնդումը: Սա ամենեւին էլ առաջին դեպքը չէ, երբ այս տականքը հայերի անունից ներողություն է խնդրում "Խոջալուի" համար` ըստ էության սպասարկելով Ադրբեջանի շահերը: Սակայն ոչ պակաս զարմանալին այն է, որ "Ֆեյսբուքում" հրապարակած այս տականքային դավաճանությանը իրենց կոճակասեղմումներով հավանություն են տվել հայկական ազգանուններով մի քանի անձինք` բազում թուրքերի հետ միասին: Ազգանունները անծանոթ են, սակայն մեր ուշադրությունը չէր կարող չգրավել այն, որ "լայք" տվողների մեջ է եւ տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը: Ինչեւէ, Բաբայանից ակնկալում ենք բացատրություններ եւ ներողություն, եթե իհարկե պատահմամբ է "հավանել" այդ հրեշավոր տականքությունը:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում