ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ՔՐԴԵՐԸ ՄԻԱՑԵԼ ԷԻՆ ԱՎՏՈԵՐԹԻՆ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ "ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ"
Այսպես կոչված "Հայկական վերածնունդ" շարժման ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ իրականում "Հիմնադիր խորհրդարան" կոչեցյալի դուստր ձեռնարկությունը հանդիսացող այդ կառույցը փետրվարի 20-ին ավտոերթ էր անցկացրել Ստրասբուրգ քաղաքում` ի պաշտպանություն "Հիմնադիր խորհրդարանի": Իրենց այդ միջոցառումը նրանք ներկայացրել էին որպես հերոսություն` իբրեւ թե մեծ գործ են արել ազգի համար, եւ եթե հնարավորություն էլ ունենային, երեւի կներկայացնեին, թե ամբողջ ազգն իրենց հետ է:
Իսկ հիմա, ըստ մեր հավաստի աղբյուրների, ներկայացնենք, թե ինչ է իրականում տեղի ունեցել այդ օրը: Փետրվարի 20-ին Եվրախորհրդի շենքի մոտ հավաքվել է մոտ 20 մարդ` իրենց ավտոմեքենաներով, մի քանի րոպե կանգնել են, հետո մեքենաներով գնացել դեպի Եվրախորհրդում ՀՀ ներկայացուցչության գրասենյակի շենք, որտեղ էլ նամակ են կարդացել եւ վերջ: Բայց հիմա ամենազավեշտալիի եւ ամենանողկալիի մասին. պարզվում է, որ նույն օրը Եվրախորհրդի շենքի մոտ եղել են նաեւ մարդկանց այլ խմբեր` թուրքեր, քրդեր եւ այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք ակցիաներ էին անցկացնում` իրենց հիմնախնդիրների հետ կապված (նշենք, որ այդ շենքի մոտ գրեթե ամեն օր ինչ-որ թեմայով բողոքի ակցիա է լինում): Եվ ահա, այդ խմբերի ներկայացուցիչներից շատերը` մասնավորապես թուրքերն ու քրդերը, տեսնելով "Հայկական վերածնունդի" սակավամարդ միջոցառումը եւ հետաքրքրվելով միջոցառման թեմայով, որոշել են միանալ մեր "հերոսներին" եւ մասնակցել, այսպես կոչված, ավտոերթին: Այսինքն ստացվում է, որ "Հիմնադիր խորհրդարան" կոչեցյալի դուստր ձեռնարկություններն իրենց միջոցառումներին մարդաքանակ են ապահովում` թուրքերի օգնությամբ: Իսկ ավտոերթին թուրքերի հոժարակամ միանալն էլ կրկին փաստում է այն մասին, որ արեւմտյան գրանտներով սնվող այս կառույցը թուրքերի հետ ունի ընդհանուր շահեր: Նրանց ապազգային գործունեությունը, այսինքն` ՀՀ պետականության հիմքերը քանդելը, ձեռնտու է Թուրքիային այն աստիճան, որ սովորական թուրքերը պատրաստ են նրանց աջակցել: Ահա թե ովքեր են իրականում "Հիմնադիր խորհրդարան" կոչեցյալը եւ նրան աջակցողները: Ճանաչեք նրանց:
"100-ԱՄՅԱԿԸ ԱՌԱՆՑ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ" ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋ