ԲԱՔՈՒՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ ՆՈՐ "ԳԱԶԱՅԻՆ ԽԱՂԱԹՈՒՂԹ" ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ

Արխիվ 12-16

ԲԱՔՈՒՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ ՆՈՐ "ԳԱԶԱՅԻՆ ԽԱՂԱԹՈՒՂԹ" ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ


Ռուսական "Հարավային հոսք" գազատարի ծրագիրը "Թուրքական հոսքի" վերածվելուց հետո, ինչպես եւ սպասվում էր, Եվրամիությունը հերթական անգամ սկսեց ակտիվորեն խոսել Կենտրոնական Ասիայից եւ Ադրբեջանից Հարավային Եվրոպա գազ հասցնելու մասին: Շեշտենքª այս գաղափարն ակտիվորեն փորձում են քարոզել եվրաչինովնիկները, մինչդեռ բուն եվրոպական երկրները կարծես թե առանձնապես ոգեւորված չեն դրանով:

ՀԻՆ "ԲԼԵՖԸ"ª ՆՈՐՈՎԻ

"ԵՄ-ն հոգնել է ամեն ամառ բանակցություններ վարել, թե ինչպես պետք է ապահովել ձմեռային գազամատակարարումները",- օրերս հայտարարեց էներգետիկայի գծով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչըª բնականաբար նկատի ունենալով Ուկրաինայի տարածքով իրականացվող ռուսական գազամատակարարումը: Ուստիեւª պետք է ադրբեջանական եւ թուրքմենական գազ ստանալու ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկել: Եվ սա կարծես թե Ադրբեջանին միանգամից ոգեւորեց, ու վերջինս էլ, բնականաբար, չհապաղեց այդ ամենին խառնել նաեւ Ղարաբաղը: Մասնավորապես փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիեւը տարակուսում է, թե ինչո՞ւ ԵՄ-ն լրջորեն չի զբաղվում Ղարաբաղի հարցով: Ավելին, որ Ղիրմի պատճառով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել, ուրեմն. "ԵՄ-ն նաեւ պետք է Հայաստանի նկատմամբ էլ միջոցներ ձեռնարկի, որպեսզի վերջինս ազատի օկուպացված ադրբեջանական տարածքները": Իհարկե այն, որ Ղարաբաղի հարցով առկա պաշտոնական բանակցային գործընթացի պարագայում ԵՄ-ի մտքով անգամ չի կարող անցնել ղարաբաղյան թեմայով ինչ-որ պատժամիջոցների գնալ, անգամ Մամեդգուլիեւի համար է հասկանալի: Բայց եթե Եվրոպային ադրբեջանական գազ է պետք, ինչո՞ւ չփորձել...
Այլ բան, թե ինչքանո՞վ են լուրջ եվրաչինովնիկներըª ադրբեջանական գազի մասին այդ հայտարարություններում: Այս առումով նախ նկատենք, որ թեեւ ԵՄ-ն խոսում է նաեւ թուրքմենական գազից, սակայն հաստատ իրենք էլ են հասկանում, որ դա բացառված տարբերակ է. Թուրքմենստանն իր ունեցած ողջ գազը արդեն իսկ վաճառում է ռուսներին ու չինացիներին, զարգացման բոլոր հեռանկարային ծրագրերը կապված են Չինաստանի հետ, այսինքնª չունի եւ առաջիկա տարիներին չի ունենա Եվրոպային տալու քիչ թե շատ լուրջ ծավալ: Այսպիսովª ԵՄ-ի ողջ հույսը մնում է Ադրբեջանը, որը սակայն մի քանի տարուց միայն կարող է առաջարկել տարեկան 10-15 միլիարդ խմ-ից ոչ ավելի գազ: Եվ եթե այդ համեստ ծավալի համար աշխարհաքաղաքական իրողությունները թույլ տան մինչեւ Եվրոպա խողովակաշար կառուցել, ապա, հաշվի առնելով նաեւ Վրաստանով եւ Թուրքիայով գազ տանելու տրանզիտային վճարները, կստացվի մի այնպիսի բարձր սակագին, որի պարագայում հազիվ թե որեւէ լուրջ էներգետիկ ընկերություն համաձայնի թաթախվել էս գլխից միայն վնասներ խոստացող ծրագրի մեջ: Բացի այդ, եթե ադրբեջանական գազը Եվրոպա է հասնում Թուրքիայով, ուրեմն էլ ի՞նչ իմաստ ունի գլուխ ցավացնել նման գերթանկարժեք ծրագրերի վրա, եթե առանց այդ էլ արդեն մեկ-երկու տարուց ռուսները սեփական ծախսերով գազը կհասցնեն նույն Թուրքիայի եվրոպական սահմանները: Այն էլª ադրբեջանական 10-15 միլիարդի փոխարեն` 60-65 միլիարդ խմ:
Չնայածª այս հաշվարկներից ելնելով` հեղինակավոր էներգետիկ ընկերություններն արդեն հասցրել են խաչ քաշել կասպյան տարածաշրջանից էներգակիրները Եվրոպա տանելու ծրագրերի վրա: Միայն Ադրբեջանն ու Թուրքիան էին շարունակում ոգեւորված խոսել այդ մասին, բայց "Թուրքական հոսքի" գաղափարի ի հայտ գալուց հետո թուրքերն էլ գործնականում լքեցին "փոքր եղբորը"ª բնականաբար նախընտրելով ռուսական ռեալ 60-65 միլիարդ խմ-ն ադրբեջանական երազանքների 10-15 միլիարդից: Բաքուն էլ, եթե ամիսներ առաջ դեռ մեկ-մեկ խոսում էր ներդրումներ անելու պատրաստակամության մասին, ապա այս օրերին, երբ սեփական մանաթը կայուն պահելու միջոցներ չունի, էլ ուր մնաց մտածի մինչեւ Եվրոպա խողովակաշար կառուցելու մասին:
Իհարկե ասել, թե եվրաչինովնիկությունն այս պարզ հաշվարկները չի կարող կատարել, միամտություն կլիներ: Բայց եթե դրանով հանդերձ էլ դեռ խոսում են ադրբեջանական գազի մասին, ապա դժվար չէ կռահել, որ այդ խոսակցությունները բացառապես քաղաքական հարթությունում են, այսինքն, որ գազի հաշվին Ադրբեջանը Ղարաբաղի հարցում նոր խաղաթուղթ ձեռք բերելու հնարավորություն գոնե այս իրավիճակումª չունի:

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹԵՄԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՕՐԱԿԱՐԳ

Իսկ թե ինչու այս օրերին եվրաչինովնիկությունը որոշեց սկսել այս նոր գազային խաղը, դա էլ կարելի է հասկանալª նախ չմոռանալով, որ որպես կանոն նման եվրախաղերի պատվերն ունի վաշինգտոնյան ծագում:
Սակայն մինչ դրան հասնելը` վերադառնանք Ուկրաինային, ավելի կոնկրետª դոնբասյան պատերազմում վերջին զինադադարային "Մինսկ-2" համաձայնագրին: Դրա շրջանակներում վերջին օրերին, իհարկե, զինադադարը լավ, թե վատ` պահպանվում է: Սակայն դեռ "Մինսկ-2"-ի ստորագրման պահին ակնհայտ էր, որ ինչ էլ պայմանավորվեն, միեւնույնն էª երկու գործոն հնարավորություն չի տա զինադադարը շատ երկար շարունակել: Առաջինը, որ եթե խաղաղությունը ձգձգվի, ապա դա արագորեն կակտիվացնի Ռուսաստանի ու "Մինսկ-2"-ի հեղինակներ Գերմանիայի ու Ֆրանսիայի շփումներըª բնականաբար Վաշինգտոնին շրջանցելով: Ու ամենաէականը. Ուկրաինան այն ծանրագույն տնտեսական վիճակում է, որ թերեւս դոնբասյան պատերազմից էլ շատ ավելի ծանր ներքին պայթյունը կարող է ջնջել-տանել Վաշինգտոնի բոլոր "հեղափոխական" հույսերըª ողջ Ուկրաինային նորից շուռ տալով դեպի Ռուսաստան: Իսկ սեփական գրպանից միլիարդավոր դոլարներ ներդնելովª Ուկրաինայի այդ ճգնաժամը կանգնեցնել հաստատ ո՛չ ԱՄՆ-ը կցանկանա եւ ո՛չ էլª Եվրոպան: Եվ ահա փաստ է, որ զինադադարը դեռ կարգին չսկսվածª Ուկրաինան արդեն ներսից "պայթում" է: Բերենք միայն այս փաստը. եթե մինչ Եվրամայդանը` մեկ դոլարի նկատմամբ ուկրաինական արժույթի փոխարժեքը 8 գրիվնայից էլ պակաս էր, այս տարեսկզբինª 20-ից մի փոքր ավելի, ապա վերջին օրերին պաշտոնական փոխարժեքն արդեն անցել է 30-ից, իսկ "սեւ շուկայում" ձեւավորված է ավելի քան 40 գրիվնա փոխարժեք: Թե ինչ էֆեկտ կարող է ունենալ մի երկրի համար մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում սեփական արժույթի մոտ հնգապատիկ արժեզրկումը, այն էլª չավարտված պատերազմի պարագայում, դժվար չէ պատկերացնել: Դրան էլ եթե գումարենք կոմունալ ծախսերի, ապրանքների գների բազմապատկումը, աշխատավարձերի ու այդ կարգի այլ վճարների կրճատումը, խանութներում վաճառքի կտրուկ սահմանափակումները եւ այլն, ապա կարելի է փաստել, որ Ուկրաինան մահամերձ վիճակում է: Իհարկեª այս իրավիճակում ներքին պայթյունը նույնիսկ ուժային մեթոդներով կանխելը գործնականում անհնար է դառնում: Մնում է մեկ տարբերակª շարունակել պատերազմը, որով դեռ մի որոշ ժամանակ հնարավոր կլինի "փակել" տնտեսական այս կոլապսի թեման:
Իհարկեª այս պարագայում հազիվ թե պատահական լինի, որ արեւմտյան տարբեր աղբյուրներ մի կողմից սկսեցին աղմուկ բարձրացնել, թե Դոնբասի բանակը պատրաստվում է հարձակում սկսել Դոնեցկում` դեռ Կիեւի ենթակա վերջին խոշոր քաղաքիª Մարիուպոլի ուղղությամբ: Մյուս կողմից էլª ԱՄՆ-ը պետքարտուղարի մակարդակով կրկին սկսեց խոսել Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների արդեն պատրաստի փաթեթից, թեեւ "Մինսկ-2"-ից հետո պատժամիջոցների թեման առնվազն տարօրինակ է հնչում: Ավելինª ամերիկյան քարոզչամեքենան սկսել է Մարիուպոլը մինչեւ իսկ համարել այս օրերի ամենակարեւոր եվրոպական քաղաքը, որի անկումը կարող է պատերազմը միանգամից տեղափոխել բուն Եվրոպա:
Բայց մյուս կողմից էլª Եվրոպային նույն պատերազմական հռետորիկայով վարակելու համար պետք է գոնե մատնանշել, թե այդ դեպքում, օրինակ, որտեղից են գազ ստանալու, եւ միակ տարբերակը, իհարկե, ադրբեջանական գազի առասպելն է:
Այլ հարց է, թե Դոնբասի բանակն ի վերջո կորոշի՞ հարվածել Մարիուպոլին: Այս օրերին, ինչքան էլ որ զինադադարից խոսեն, միեւնույնն է, Կիեւն այդպես էլ իր ծանր զինտեխնիկան հետ չի քաշում, մի քանի տեսանելի բախումներ, այդ թվումª Մարիուպոլի հատվածում, եղել են: Այսինքնª Դոնբասին նորից պատերազմ պարտադրելը, թերեւս, միայն ժամանակի հարց է: Չնայածª միայն "Դեբալցեւոյի պարկում" Դոնբասի բանակի գրաված տանկերի թիվը մոտենում է 200-ի, մյուս զրահամեքենաներինըª 150-ի, տարբեր տիպի հրթիռահրետանային համակարգերինըª մոտ 500-ի: Իսկ դա նշանակում է, որ պատերազմի նոր փուլում ոչ թե Մարիուպոլի, այլ ողջ ԱրեւելյաՆ Ուկրաինայի հարցը կհայտնվի օրակարգում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում