ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Ինչն է բոլ-բոլ մեր քաղաքական դաշտում` հումորը: Օրինակ, ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը հայտարարել էր. "Ասում են, ԲՀԿ-ում լինելու են ընտրություններ: Ես նույնիսկ կին գիտեմ, որն ունի բոլոր արժեքները` ղեկավարելու այդ կուսակցությունը": Եվ զարմանալիորեն պարզվեց, որ ըստ Մարտիրոսյանի` այդ կինը ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆՆ է: Դե, Լ. Մարտիրոսյանը, երեւի թե, մի քիչ էլ իր եղբոր` Գարիկ Մարտիրոսյանի հումորից ունի, եւ շարունակելով` նա ասաց. "Ինչո՞ւ է անլուրջ, ես կուսակցությունս կփոխեմ եւ կգնամ "Բարգավաճ Հայաստան", եթե Քիմ Քարդաշյանը ղեկավարի կուսակցությունը": Ինչեւէ, երեւի թե, պարոն Մարտիրոսյանը միանգամայն իրավացի է` հումորով մոտենալով լրջագույն քաղաքական հարցերին: Այլապես, երեւի թե կարելի է գաղջից պայթել:
Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ առաջարկում է հեռուստատեսությունը մաքրել քաղաքական դեմքերի առատությունից` օգտագործելով ոչ ավել, ոչ պակաս համակարգչային մկնիկը եւ ստեղնաշարի` ջնջելու կոճակը: Այդ զարմանալի բանը նա բանաձեւում է այսպես. "Մարդ կա մեր գործընկերներից, որ մի խոսք չի կարող ասել դրա մասին, որովհետեւ դա իրեն ձեռնտու չէ: Դրա համար ես խորհուրդ եմ տալիս ե՛ւ ՀՌԱՀ-ի, ե՛ւ Հ1-ի ղեկավարություններին առավելագույնս` լսել քաղաքական ուժերի, գործիչների կարծիքները հեռուստաեթերի վերաբերյալ, փորձել վերցնել օգտակարը, եթե այդպիսիք կան, իսկ մնացածը Delete անել եւ գցել Recycle Bin-ը":
Այն, որ շատերը մյուսներին չափում են սեփական արշինով, զարմանալի ճշգրտությամբ երեւում է տխրահռչակ ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԻ պարագայում: Վերջինս համոզված է, որ եթե անձամբ ինքը զբաղված է գրանտակերությամբ, ապա գրանտակեր է ամբողջ աշխարհը, այդ թվում եւ հայրենի կառավարությունը: Նույնիսկ կոռուպցիայի դեմ ստեղծված խորհուրդը նա որակում է գրանտակեր մարմին. "Տեսեք`կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մասին ՀՀ վարչապետը ներկայացնում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը: Սա այն դեպքն է, որ պետք է փորձ անեն ցույց տալու` իբր ունեն քաղաքական կամք, եւ նաեւ Համաշխարհային բանկից (ՀԲ), արժույթի միջազգային հիմնադրամից եւ Վերակառուցման զարգացման բանկից ու բոլոր հնարավոր միջազգային ֆոնդերից փող ստանալու: Դե,  Ռուսաստանը փող տվողը չի": Դե, Սաքունցի մտքով ոչ մի կերպ չի կարող անցնել, որ ամերիկյան այդ զահրմար հաստատությանը վարչապետը դիմում է զուտ այն պատճառով, որ դեռեւս չունենք քաղաքական հարմար պայմաններ` այդ տեսակի բոլոր ամերիկյան կառույցները ուղարկելու հանրահայտ ռուսական հասցեով:
Իսկ այժմ անդրադառնանք Սաքունցի կողմից անչափ սիրված թուրքերին: Գտնվելով Ստամբուլում` տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ անձամբ առիթ ունեցավ տեսնելու, թե ինչպիսին է Հայ դատին վերաբերող կայքերի հասանելիությունը Թուրքիայում: Նա հայտնաբերեց այն, ինչ որ սպասելի է եւ զարմանալի չէ` Ցեղասպանությանը վերաբերող կայքերի մեծամասնությունը արգելափակված են: Բայց, թվարկելով այդ կայքերը, փորձագետը նաեւ  նշեց, որ նույն Թուրքիայում հեշտությամբ հնարավոր է արգելափակումը շրջանցել` օգտագործելով պարզագույն համակարգչային ծրագրեր, որոնք կոչվում են VPN: Դե ինչ, միգուցե իմաստ ունի անել ամեն ինչ` հարեւան թշնամի երկրում այդ ծրագրերը հնարավորինս շատ տարածելու համար: Համ թուրքերի գլուխը կմտնի համապատասխան տեղեկատվությունը, համ հայկական ծագում ունեցող անձանց մի մասին կօգնի վերհիշել սեփական հայկական արմատները:
Եվ վերջում մի իսկական հումոր մազութային սուլթանատից: Այդտեղ մի ոմն "գիտնական", ամենայն լրջությամբ, մի քանի էջով գրել է "փաստարկներ", որոնք իբր ապացուցում են, որ ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ սեփական առանցքի շուրջ չի պտտվում: Խոշոր հաշվով, Ադրբեջանի վայ-գիտնականներից ամեն ինչ է սպասելի` դե, եթե իրենք հաջողացնում են պնդել` իբր Հայաստան երբեք չի եղել, այդ ամբողջն ադրբեջանական հողեր են, իսկ հայերին երեւի թե այլ մոլորակից բերել եւ բնակեցրել են անիծյալ ռուսները, ապա երկրագունդն էլ կկանգնեցնեն, այն տափակ էլ կդարձնեն, կհայտարարեն էլ, որ տիեզերագնացությունը սուտ է, քանզի Ալլահը տիեզերք չի նախատեսել, եւ այլն...

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում