Ամենակարեւորը` չսիրաշահել այս կամ այն արեւմտյան երկրներին կամ գործիչներին, որոնք սպառնում են պատժամիջոցներով, իսկ ամենագլխավորը` ապահովել ուկրաինական ճգնաժամի խաղաղ ու կայուն քաղաքական կարգավորում:
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ
26 ՓԵՏՐՎԱՐ 2015
Իրանն ու Միացյալ Նահանգները "Իսլամական պետության" դեմ պայքարում ընդհանուր շահեր ունեն: Իրանցիներն այնպիսի քայլեր են ձեռնարկել, որոնք մեզ օգնում են "Իսլամական պետության" դեմ պայքարում` չնայած մենք այդ հարցում Իրանի հետ որևէ համաձայնեցում չենք կատարում:
ՋՈՆ ՔԵՐԻ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պետք է ընտրի երկու զբաղմունքներից մեկը: Նա կարող է զբաղվել ե՛ւ քաղաքականությամբ, ե՛ւ բիզնեսով, ինչով ուզում է, բայց պետք է հասկանա, թե ինչով է կոնկրետ ուզում զբաղվել: Ինքը պետք է ընտրի: Իմ կարծիքով, բիզնեսն այսօր նույնքան կարեւոր է Հայաստանի համար, որքան քաղաքականությունը, եթե ոչ ավելի շատ: Քաղաքական գործունեությամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները: Իսկ բիզնեսի մեջ ոչ մի վատ բան չկա: Հակառակը` մեր ժողովուրդը պետք է հպարտանա, եթե երկրում շատ բիզնես լինի: Որքան այն շատ է, այնքան լավ է տնտեսության համար: Պարզապես չպետք է խառնել մեկը մյուսին, բիզնեսը` քաղաքականությանը: ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ