ՀՅԴ-Ն «ԷՍՏԱՖԵՏԸ» ՀԱՆՁՆԵՑ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ»
Արխիվ 12-16ՀՅԴ-Ն «ԷՍՏԱՖԵՏԸ» ՀԱՆՁՆԵՑ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ»
Այս շաբաթ, եթե ողջ ԱԺ քառօրյայի ընթացքում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները կարճաժամկետ, ոմանք երկարաժամկետ հանգստի անցան, ապա ընդդիմությունը ապահովելով իր «ֆիկտիվ» ներկայությունը` լրիվ անգործության մատնվեց: Եթե առաջ միայն ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էր խորհրդարանական նիստերի ժամերը «սպանում»` համակարգչային շախմատ «գլորելով», ինչով վարակեց նաեւ յուր խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, ապա երեկ այդ «շատ կարեւոր» գործը ստանձնել էր ԱԺ "Ժառանգություն" խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Իհարկե, կարելի էր հասկանալ Ռ. Հակոբյանին, եթե նա բախտ բացեր ու որոշեր, թե այս անգամ իր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարդկանց հավաքելու ու ինչ «բադասխան է» տալու, բայց այս դեպքում մի տեսակ լրիվ անլուրջ է դառնում ընդդիմության խաղամոլների ներկայությունը քաղաքական բարձրագույն կաճառում, որը Ազգային ժողովն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

