Ե՛Վ ԱՌԱՋԻՆ, Ե՛Վ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԵՐԺԵՑԻՆ ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐԸ
Կրկին գալիս է մարտի 1-ն, ու կրկին աղմկում է ՀԱԿԿ-ն: Այս շաբաթ` ԱԺ քառօրյայի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդարանական ամբիոնից ելույթ ունենալու բոլոր հնարավորություններն օգտագործեց` կրկին 2008 թվականի մարտի 1-ի ու իրենց ավանդական հանրահավաքի մասին խոսելով:
Ի վերջո, թե տարիներ անց, ինչ է ուզում ՀԱԿԿ-ն, երբ իր անունն էլ պակաս կապված չէ մարտիմեկյան դժբախտ դեպքերի հետ, "Իրավունքը" փորձեց պարզել ժամանակին մարտի 1-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ: Սակայն, պարոն Նիկոյանը չցանկացավ կրկնել նույնը, ինչ ասել է այսքան տարի, քանի որ նոր բացահայտումներ այս ընթացքում տեղի չեն ունեցել: "Իրավունքի" այն հարցին, թե ըստ նրա, մարտի 1-ի հետ ավելի շատ առնչվում է առաջին, թե երկրորդ նախագահը, ասաց. "Ե՛վ առաջին, ե՛ւ երկրորդ նախագահներին մենք հրավիրեցին մասնակցել հանձնաժողովի քննարկմանը, երկուսն էլ չեկան ու մամուլ բազմիցս դրան անդրադարձել է: Եզրակացությունները թողնում եմ ձեզ ու չեմ ցանկանում նորից թերթել պատմության այդ էջը":