"ԱՌԱՆՑ ԱՅԴ ԷԼ, ԱՆՈՐՈՇ ԷՐ` "ԵՌՅԱԿ" ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ, ԹԵ` ՈՉ"
Արխիվ 12-16"ԱՌԱՆՑ ԱՅԴ ԷԼ, ԱՆՈՐՈՇ ԷՐ` "ԵՌՅԱԿ" ԳՈՅՈՒԹՅՈՒՆ
ՈՒՆԵՐ, ԹԵ` ՈՉ"
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, մեր հարցին ի պատասխան, թե "Ժառանգություն" կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ "Եռյակ" այլեւս գոյություն չունի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց. "Առանց այդ էլ, անորոշ էր` "Եռյակ" գոյություն ունի, թե` ոչ: "Եռյակի" լիդերները միշտ ասում էին, որ գործ չունենք դրա հետ եւ, որ դա խորհրդարանում է ստեղծվել, դրա հետ կապված որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել, այլ պարզապես առանձին հարցադրումներում մենք միասին կգործենք":
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

