ԵՐԲ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՇՈՈՒՄԵՆԻ
Արխիվ 12-16ԵՐԲ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՇՈՈՒՄԵՆԻ
Միայն ընդդիմության ստվերում հայտնված ու սեփական խմբակցություններից վաղուց հիասթափված պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը "կողմ" քվեարկեցին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից առաջադրված ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու օրենքի նախագիծը ԱԺ օրակարգ մտցնելու հարցին: Մինչդեռ իշխանափոխության մասին հնարավոր բոլոր ամբիոններից աղաղակող ԲՀԿ-ական պատգամավորները շտապեցին քվեարկությունից մի ոտք շուտ հեռանալ ԱԺ դահլիճից, ի դեպ, առ այսօր նրանք այդպես էլ չեն վերադարձել: Ի վերջո, թե վերջին ներքաղաքական զարգացումներից հետո հենց այս հարցից խուսափելու համա՞ր հեռացան ԲՀԿ-ականները, "Իրավունքը" փորձեց պարզել ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ, սակայն. "Չեմ մեկնաբանում, ես իմ տեսակետներն արդեն հայտնում եմ...": Այն, որ "ճիպոտը" ձեռքին վերցրած` Ն. Փաշինյանն ընկել է սեփական խմբակցության "ջանին", բոլորն են տեսնում, ուրախանում կամ ցավում ՀԱԿ-ի վախճանով, բայց ուշագրավ է հատկապես այն, որ առանց տեսախցիկների, պարոն Փաշինյանը շարունակում է մնալ չխոսկան ու համեստ: Հետաքրքիր է, քաղաքական լավագույն շոուների համար, ինչո՞ւ "Օսկարում" հատուկ մրցանակների չեն արժանացնում նման "աստղերին":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

