"ՀՌԱՀ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ"

Արխիվ 12-16

"ՀՌԱՀ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ"

Ազգային ժողովում ՀՌԱՀ տնօրեն Գագիկ Բունիաթյանը ներկայացրեց հաղորդում` 2013 թվականի կատարած աշխատանքների մասին: Հարակից զեկուցող ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հանձնաժողովի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հիմնականում խոսեց հանձնաժողովի եւ ՀՌԱՀ-ի կատարած աշխատանքների, բացահայտած սխալների, դիտողությունների մասին.
"Ամիսներ առաջ մեր հանձնաժողովը քննարկել է հարցը, խորը ուսումնասիրել: Քննարկման արդյունքում եկել ենք այն կարծիքին, որ հանձնաժողովի տրված արդյունքը համապատասխանում է օրենքի 43-րդ հոդվածին, որտեղ նշված է, թե ինչպիսին պետք է լինի այդ հաղորդումը: Ինչպես նաեւ եղել են շահագրգիռ քննարկումներ, նշվել են դիտողություններ, դրանցից մեկն այն է, որ հաղորդումը շատ հակիրճ է ներկայացվում հանձնաժողովի կատարած աշխատանքները եւ ցանկություն է հայտնվել, որ դրանք լինեն ավելի բաց: Խոսք է հնչել այն մասին, որ հեռուստաընկերությունը մեծ դաստիարակչական գործոն է ապահովում, խոսքը հեռուստադիտողի մտածելակերպի մասին է, բարոյականության վրա ազդեցության, դրա հետեւանքների եւ լեզվական քաղաքականության մասին":
Պատգամավորն իր խոսքում նշեց, որ համամիտ չէ պարոն Բունիաթյանի հետ առ այն, որ մաքուր հայերեն է պահպանվում եթերում. "Օրենքի 5-րդ հոդվածը պահանջում է հեռուստատեսության մեջ գրական հայերենի անաղարտության պահպանումը: Այս առումով, հանձնաժողովը 2012-13 թվականների համար գտնում է, որ եղել է բարելավում, բայց այն բավարար չէ, եւ այստեղ ունենք բազում խնդիրներ":
Պատգամավորը նաեւ նշեց, որ ցավոք կան հեռուստաընկերություններ, որոնք առավոտից երեկո ցուցադրում են մեկ կուսակցության աշխատանքը, ինչն անթույլատրելի է հեռուստատեսության պարագայում: Հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել հեռուստաընկերությունների ուղղակի դիտարկումների առումով, ծրագրերի` 2534 եւ տարածքային` 1886 օրերի դիտարկումների արդյունքում, ի զարմանս բոլորի, հաշվետու ժամանակահատվածում օրենսդրության պահանջների խախտում չի արձանագրվել: Ըստ Հ. Բաբուխանյանի` իրավիճակն այդքան էլ իդեալական չէ, որքան որ. "Եթե մեկ տարվա ընթացքում այսքան ահռելի դիտարկումների ժամանակ ոչ մի խախտում, թեկուզ աննշան, չի հայտնաբերվել, կարելի է եզրակացնել, որ ոլորտը իդեալական վիճակում է, սակայն մենք պետք է ավելի շատ համաձայնենք մեր բնակչության կարծիքին, որ  շատ հարցեր կան, որոնք գտնվում են օրենքի խախտման ոլորտում. օրինակ` լեզվական անաղարտության խախտում, իսկ հանձնաժողովում նշվեց գովազդների օրենքի խախտումների անհանգստությունների մասին":
Հ. Բաբուխանյանը խոսեց նաեւ դիմում-բողոքների մասին, որոնք 2013 թվականին եղել են ընդամենը 13-ը, որը խոսում է այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, ՀՌԱՀ-ն այնքան էլ հեղինակություն չունի մեր հանրության շրջանակներում. "Անգամ ես, մի դիմում-բողոք եմ ներկայացրել` նշելով մի հաղորդման մասին, որտեղ խախտվել են Սահմանադրության որոշ դրույթներ, սակայն զարմանալիորեն չեմ հրավիրվել իմ պատգամավորական նամակի քննարկմանը եւ ստացել եմ ընդամենը երեք տողանոց պատասխան, որտեղ գրված է, որ օրենսդրության պահանջների խախտումներ չեն կատարվել: Եթե նման ոճով պետք է քննարկվեն դիմում-բողոքները, դրանք դառնում են անիմաստ, եւ այդ պատճառով էլ շատ քիչ բողոքներ եք ստանում այն դեպքում, երբ մենք տեղյակ ենք, որ մեր ընտրողներն ունեն շատ դժգոհություններ` ոլորտի հետ կապված":
Պատգամավորը հույս հայտնեց, որ 2014-15 թվականների համար ավելի շատ բողոքներ հաշվի կառնվեն ու կքննարկվեն, իսկ ոլորտը կարգավորման եւ բարելավման կարիք ունի:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում