ԲՀԿ-Ն ՉԵՂԱԾԻ ՀԱՇԻՎ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ն ՉԵՂԱԾԻ ՀԱՇԻՎ
Ինչպես ժողովուրդը կասեր. «Այս շաբաթ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները դարձել էին Նոր տարվա լիմոնադ»: Վերջիններիս լռության ուխտն ու Ազգային ժողովում հնարավորինս աննկատ մնալը թերեւս կավարտվի մարտի 5-ին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարից հետ: Այնուամենայնիվ, երեկ մեզ հաջողվեց մի շարք ԲՀԿ-ական պատգամավորների աշխատանքային փակ սենյակները թակելուց հետո, ի վերջո, հայտնաբերել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորի, այն էլ` դեռեւս ո՛չ մանդատը վայր դրած, ո՛չ էլ կուսակցությունից դուրս եկած: Բայց, արի ու տես, որ ոչ իշխանական «եռյակի» ակտիվ անդամ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, բոլորովին էլ զրուցելու սիրտ չուներ: Եվ օգնականի միջոցով ընդամենը «Իրավունքին» պատասխանեց, որ հարցազրույցներ չի տալիս:
Ինչեւէ, հուսանք` պարոն Մարգարյանի տրամադրության խիստ անկումը պայմանավորված չէ նրանով, որ ինչպես քաղաքական կուլիսներում է շրջանառվում, շուտով ԲՀԿ խմբակցությունը կղեկավարի գեղեցիկ սեռի ներկայացուցիչ, թեպետ մի քիչ պայթյունավտանգ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

