"ՊԱՐՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ, ԴՈՒՔ ԹՈՓԱԼ ԵՔ ՈՉ ՄԻԱՅՆ ՈՏՔԻՑ, ԱՅԼԵՎ ԱԿԱՆՋԻՑ"
Արխիվ 12-16"ՊԱՐՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ, ԴՈՒՔ ԹՈՓԱԼ ԵՔ ՈՉ ՄԻԱՅՆ
ՈՏՔԻՑ, ԱՅԼԵՎ ԱԿԱՆՋԻՑ"
Շահութահարկի մասին օրենքում փոփոխութուններ անելու օրինագիծը քննարկելիս` ԱԺ-ում լեզվակռիվ եղավ Վարդան Այվազյանի, Հեղինե Բիշարյանի ու Հրանտ Բագրատյանի միջեւ: Խնդրի վերաբերյալ փորձեց վարման կարգով խոսել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, սակայն նրան հերթ չհասավ:
Հավանաբար, դա դուր չեկավ ՀԱԿ խմբակցության ղեկավարին, ով ցածրաձայն բամբասեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ետեւից: Գալուստ Սահակյանն էլ դա նկատելով` արձագանքեց. "Պարոն Զուրաբյան, Դուք ոչ միայն ոտքից եք թոփալ, այլեւ ականջից: Որտեղ ինչ խոսում եք, ես լսում եմ, եւ բոլոր տեղերում ապտակը ստանում եք":
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

