ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՌՈՒՑԻԿՆԵՐ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ
ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՌՈՒՑԻԿՆԵՐ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ
Երեկ առավոտյան Արաբկիր համայնքի մի շարք մթերային խանութների ներսում անհայտ անձինք խանութ մտնող-դուրս եկողներին թռուցիկներ էին բաժանում, որտեղ առկա էին ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կոչեր: Դա բերեց քաղաքացիների վրդովմունքի, նրանք թռուցիկներ բաժանողներին թուրք անվանեցին եւ ասացին, որ թույլ չեն տա պղծել Ցեղասպանության տարելիցը: Մեկնաբանելով իրավիճակը` մի պապիկ մեզ ասաց. "Այս ամենը Թուրքիայի գործակալների կազմակերպած սադրանքն է: Նրանք տարածում են այնպիսի լուրեր, թե իբր ապրիլի 24-ին անկարգություններ են լինելու, որպեսզի մարդիկ խուսափեն այդպիսի անախորժություններից, վախենան, եւ ապրիլի 24-ին քիչ մարդ գնա Ծիծեռնակաբերդ, որից ամենաշատը կուրախանան թուրքերը ու կասեն` տեսեք, անգամ հայերը իրենց նահատակներին չեն հիշում: Մեկ ա, մենք գնալու ենք, եւ եթե մեկը փորձի այդ օրը համը հանել, իմ այս կոպալով կտամ գլխին",- ասաց զայրացած պապիկը` թափահարելով ձեռնափայտը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

