ԲԱՄԲԱՐԲԻԱ-ԿԻՐԳՈՒԴՈՒ, ԿԱՄ ՇՈՒՐԻԿԻ ՆՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԲԱՄԲԱՐԲԻԱ-ԿԻՐԳՈՒԴՈՒ, ԿԱՄ ՇՈՒՐԻԿԻ ՆՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ


Վարդան Այվազյանը մեկնաբանելով ընդդիմադիրների ու հատկապես խեղճուկրակ Լյովիկ Զուրաբյանի խորհրդարանական լաչառությունները` վերհիշել էր "Կովկասի գերուհին" ֆիլմը եւ արձանագրել` ընդդիմությունը ճչալու է, կծելու է, քացի է տալու, բայց այդ ամենը հին կովկասյան ավանդույթ է: Եվ, իրոք, մեր թատրոնները մեծ կորուստ են կրել, որ այդ մարդիկ պատգամավոր են, այլ ոչ թե դերասան:

Իսկ որոշ պահերի մեյմունության աստիճանի դերասանություն անելը իր իմաստն ունի, քանզի ԲՀԿ-ն մեծ ձախողման է ենթարկվել, եւ այդ հսկայական կուսակցության ընտրազանգվածի բողոքավոր հատվածը չափազանց համեղ պատառ է:

ՉԱԼԻԿՈՎ ՇՐՋՈՂ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լյովիկ Զուրաբյանը իր դարն ապրած ձախողակ ընդդիմության կենդանի մարմնացումն է` չալիկով շրջող, բոլորից չարախոսող եւ բամբասող, ծիծաղ եւ խղճահարություն հարուցող: Նրա ինքնախոստովանությունը, որ ընդդիմությունը մի փոքր թոփալ է, այս քառօրյային դարձավ թեւավոր խոսք, եւ շատերը քննարկում էին, թե քանի ոտքից է թոփալ:
Հաշվարկը առավելագույնի հասցրեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը` կաղ ոտքերի թիվը հասցնելով երեքի: Չգիտենք` որն է ընդդիմության երրորդ ոտքը, սակայն մյուս փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ պնդեց, որ Լյովիկ Զուրաբյանի ելույթները ՀԱԿ-ի կարապի երգն են, իսկ կարապներն, ինչպես հայտնի է, ընդամենը երկու ոտք ունեն: Դե, մշտապես յուրահատուկ հումորով աչքի ընկնող Գալուստ Սահակյանն էլ արձանագրեց, որ ՀԱԿ խմբակցության ղեկավարը կաղ է ոչ միայն ոտքից, այլեւ` ականջից եւ ամենուրեք իր ապտակը ստանում է: Իրոք որ, փոխաբերական իմաստով էլ խումբ ու խմբակցություն չմնաց մեր խորհրդարանում, որ այդ խեղճի բերնին չգա, այդ թվում եւ` նոմինալ ՀԱԿ խմբակցության անդամ համարվող Նիկոլ Փաշինյանը:
Իրականում ՀԱԿ խմբակցության եւ դրա ղեկավարի վիճակը վկայում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը թիմ չունի: Չէ՞ որ հենց անձամբ ԼՏՊ-ն էր կազմել ՀԱԿ համամասնական ցուցակը, եւ եթե այդ յոթհոգանոց խմբակցությունում տարբեր կարծիքները յոթից ավել են ու գործնականում բոլորը բոլորի դեմ են, ապա նշանակում է, որ Լեւոն Ակոպիչը մարդ չունի, որ վրան հենվի: Իսկ Զուրաբյանի լաչառությունների նպատակը բավականին պարզ է` նախապատրաստվել ՀԱԿ-ի մարտիմեկյան ավանդական ցույցին, ու փորձել հանրահավաքային ալիքով տեր կանգնել ԲՀԿ-ի` փողոցում ընկած բողոքավոր ընտրազանգվածին: Դե, ձեռքի հետ էլ մայդանչիության պահ կա, քանզի մարտի 1-ի վրա Ռուսաստանի մայդանչիները ցույցեր են նշանակել. եթե Ռուսաստանում ապակայունացումը հաջողվի, ապա Հայաստանում էլ միգուցե ծեր աղվեսի բախտը բանա: Բայց... համ ռուսական Մայդանի շանսերն են զրոյին մոտ, համ էլ ԼՏՊ-ի թիմն այն աստիճանի է խայտառակվել խորհրդարանում` ի տես Արշակ Սադոյանի ասած "հարգելի ռադիոլսողների", որ Լեւոն Ակոպիչի թիմակիցներին հանրահավաքային հարթակում տեսնելիս` ժողովրդին կարող է թվալ, որ եկել է ոչ թե հանրահավաքի, այլ` կրկես:

ՆԻԿՈԼԻ ԱԽՈՐԺԱԿԸ ԵՎ "ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆԵՐԻ"
ՃԱԿԱՏԱԳԻՐԸ


Եթե ԼՏՊ-ի մերձավորագույն թիմակից Լյովիկ Զուրաբյանին հանրապետականներն ընդամենը հեգնում են, ապա Նիկոլ Փաշինյանը ե՛ւ ՀԱԿ-ին, ե՛ւ վերջինիս առաջնորդին ժողովրդական խոսքով ասած` ձգտում է "բոյդ թաղեմ" անել: Թե ինչու` բավականին պարզ է: Առկա է ոչ միայն մրցակցություն` ԲՀԿ-ի թափուր մնացած ընտրազանգվածի համար, այլեւ Նիկոլը ձգտում է տիրանալ ամբողջ ՀԱԿ-ի ընտրազանգվածին: Խոշոր հաշվով, մյուս ՀԱԿ-իստների  համեմատ` Նիկոլ Փաշինյանը պաշտոնատար անձ չի եղել, եւ ի տարբերություն իշխանության ղեկին մոտ եղած մյուս ՀՀՇ-ականների, ֆորմալ առումով թալանով ու այլ նման բաներով սեփական կենսագրությունը ՀԱԿմեջ արած չէ: Եթե մյուսների վրա նույն Նիկոլը կարող է կոմպրոմատի կույտեր լույս աշխարհ հանել, ապա ԼՏՊ-ի թիմը բացի պնդումից, որ Նիկոլը, մեղմ ասած, սերտորեն համագործակցում է Բաղրամյան 26-ի հետ, ուրիշ ասելիք դժվար թե ունենա: Միգուցե, իրոք այդտեղ ճշմարտության հատիկ կա, քանզի չի երեւում ՀՀԿ-ի կողմից Նիկոլին ճնշելու որեւէ միտում, բայց այդ համեմատաբար երիտասարդ եւ թարմ պատգամավորը իրոք հավակնում է ամբողջ "նարնջագույն" դաշտը ներքաշել իր կողմ: Իզուր չէ, որ նա դիֆիրամբներ է երգում ծայրահեղական "Հիմնադիր խորհրդարանի" ֆորմալ առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, եւ իզուր չեն նրա ձգտումները` ամեն կերպ հրաշալի հարաբերություններ հաստատել Զարուհի Փոստանջյանի հետ` այդ տիկնոջ միջոցով նա ձգտում է տիրանալ նաեւ "Ժառանգության" ընտրազանգվածին, ինչը միանգամայն հնարավոր է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Րաֆֆին բավականին թույլ առաջնորդ է:
Այնպես որ, չպետք է բացառել, որ մինչեւ 2017-ի ԱԺ ընտրությունները Նիկոլը կկարողանա բավականին ամրապնդել իր դիրքերը: Դե, իսկ ցնցումների ունակ ուժի համար նույն "քեռի Սեմը" կարող է առատաձեռնորեն միացնել կանաչ թղթադրամներ տպող հաստոցը... Չմոռանանք, օրինակ, թե հենց նորության արդյունքի վրա ինչպես էր կարողացել հանրահավաքային մեծ ալիք բարձրացնել մեծահարուստ ավանտյուրիստ Արկադի Վարդանյանը:

ԻՆՉ Է ԱՆԵԼՈՒ ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿԻՉԸ`
"ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒ" ՉՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ


ԲՀԿ-ի հետագա ընթացքը հիմնականում թերեւս կանխորոշվի մարտի 5-ի համագումարին: Մի բան պարզ է, որ ծառուկյանական լիդերության դարաշրջանը այդ կուսակցությունում ավարտվել է, ինչը միանգամայն բնական է դարձնում եւ օլիգարխիկ խավի փախուստը ԲՀԿ-ից:
Իսկ մարտի 5-ին ընտրելով նոր ղեկավար` ԲՀԿ-ն պատասխանելու է հետեւյալ հարցին` իր ընթացքը այն շարունակելու է որպես իշխանությանը բավականին լոյալ կառուցողակա՞ն ընդդիմություն, թե՞ իր հսկողության տակ այդ կուսակցությունը վերցնելու է կուսակցության հիմնադիր կնքահայր Ռոբերտ Քոչարյանը: Միգուցե, ԲՀԿ-ի ներկայիս դեմքերից որեւէ մեկը, ասենք Նաիրա Զոհրաբյանը, նույնիսկ հանուն կուսակցապետական ամբիցիաների խոստանա իրեն "խելոք պահել" եւ համը չհանել, ինչպես մինչ ընտրությունները, այնպես էլ ընտրություններին, սակայն այս ժամանակաշրջանում, մանավանդ քաղաքական դաշտում, ազնիվ խոսքին ոչ ոք չի հավատում եւ ստեղծվում են ավելի ռեալ երաշխիքներ: Տվյալ դեպքում այդպիսի երաշխիք կարող է լինել ԲՀԿ վարչության նոր կազմը:
Եթե Ռոբերտ Քոչարյանը վերցնի վերահսկողությունը ԲՀԿ-ի նկատմամբ, ապա կփորձի խոչընդոտել սահմանադրական բարեփոխումներին, իսկ ԲՀԿ-ն 2017-ին բավականին դաժան կռիվ կտա` որպես թունդ արեւմտամետ ընդդիմություն: Արեւմտամետության աստիճանով երեւի թե միայն Նիկոլի հետ մրցակցեն: Իսկ եթե Ռոբերտ Սեդրակիչը ամբողջովին կորցնի վերահսկողությունը ԲՀԿ-ի նկատմամբ, ապա նա այդ կուսակցությունից կտանի յուրային կադրերին` Վարդան Սիվիլիթասիչի գլխավորությամբ, եւ կողքից էլի առայժմ անկուսակցական համարվող կադրեր բերելով, ուզած թե չուզած պետք է ստեղծի սեփական կուսակցությունը: Ախր, պարզապես անհնարին է, որ ՀՀ երկրորդ նախագահը դյուրությամբ հաշտվի "ՀՀ ամենաերիտասարդ թոշակառուի" կարգավիճակի հետ. նա ե՛ւ ամբիցիոզ է, ե՛ւ սեփական օլիգարխիկ խմբակային շահեր ունի, ե՛ւ բավարար նյութական ռեսուրս, իսկ փողը, ինչպես հայտնի է, շատ-շատերի կուսակցական պատկանելությունն է, որը կարող է ապահովել կուսակցական շարքերի ստվարությունը:
Դե ինչ, առայժմ եզրակացություններ անել չշտապենք: Աշխարհում էլ գլոբալ աշխարհաքաղաքական-քաղաքակրթական հակամարտության շնորհիվ փոփոխությունները շատ արագ են լինում, իսկ դա իր հերթին չի կարող չազդել մեր ներքին քաղաքական թատերաբեմի վրա:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում