Քարդաշյանները նոր ռեկորդային պայմանագիր են ստորագրել
Արխիվ 12-16|
Քարդաշյանները նոր ռեկորդային պայմանագիր են ստորագրել |

Քարդաշյան ընտանիքը նոր 100 միլիոն արժողությամբ պայմանագիր է կնքել ամերիկյան E հեռուստաընկերության հետ: Համաձայն նոր պայմանագրի, այս հեռուստաընկերությունը կշարունակի ևս 4 տարի ցուցադրել Քարդաշյանների ընտանեկան ռեալիթի-շոուն:
Ընտանիքի մենեջեր Քրիս Ջեներին հաջողվել է հասնել շշմեցուցիչ պայմանագրի իր և իր դստրերի համար: Քրիսի նախկին ամուսին Բրյուս Ջեները 10-րդ եթերաշրջանից հետո կլքի ռեալիթի-շոուն և կունենա իր անձնականը, որը նվիրված կլինի սեռափոխությանը:
Հավելենք, որ այս պայմանագիրն ամենաթանկն է E հեռուստաընկերության պատմության մեջ անձնական ռեալիթի-շոուների մասվ: Այլ մանրամասներ չեն հայտնվում:

