ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՎԻ
Արխիվ 12-16ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՎԻ
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի վերաքննիչ բողոքը պատրաստ է վաղուց, սակայն այն չի ներկայացրել մինչև այժմ՝ ցանկանալով հնարավորություն տալ մյուս կողմին: «Բայց, մինչեւ բողոք ներկայացնելու վերջնաժամկետը` մարտի երկուսը, չի բացառվում, որ վերաքննիչ բողոքը ներկայացնեմ, որովհետեւ տուժող կողմը մինչ այս պահը հակված է դրան»,- iravunk.com-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի` Հակոբյանների փաստաբան ՌՈՒԲԵՆ ԲԱԼՈՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Վ. Պետրոսյանը դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելով 2 տարի ժամկետով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

