ՀՀԿ-Ը ՄԻԱՑԵԼ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋՆՈՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԲԱՆԱՁԵՎԻՆ
Արխիվ 12-16ՀՀԿ-Ը ՄԻԱՑԵԼ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋՆՈՐԴԻ
ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԲԱՆԱՁԵՎԻՆ
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօրվա հանրահավաքին հայտարարեց, որ մի քանի օր անց նա մեկնելու է Բրյուսել` ԵԺԿ-ում ներկայացնելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի մասին մի բանաձեւ, որին միացել է ՀՀԿ, ՕԵԿ-ը:
Ի դեպ, արդեն երկրորդ անգամ է, որ Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթուղթ է ներկայացվում: Նման առաջարկ վերջերս ներկայացրեց նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` բաց նամակով դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որի համար սակայն կտրական մերժում ստացավ: Այս անգամ էլ «Ժառանգության» առաջնորդն է բանաձեւ ներկայացրել, որին միացել է իշխող կուսակցությունը: Կես կատակ կես լուրջ` Լեւոն Տեր-Պետրոսյանի բախտն այս անգամ չբերեց: Իսկ թե որքանով է բերել Րաֆֆի Հովհաննիսյանի բախտը, ցույց կտա ապագան:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

