«ՊԱՏԱՍԽԱՆ` 100 ՏԱՐԻ ԱՆՑ.ԱՆՑՅԱԼԸ ՆԵՐԿԱՅՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՊԱՏԱՍԽԱՆ`100 ՏԱՐԻ ԱՆՑ. ԱՆՑՅԱԼԸ ՆԵՐԿԱՅՈՒՄ»


Այսօր  Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում ամփոփվեց «Պատասխան` 100 տարի անց. անցյալը  ներկայում» գեղանկարչական , գրաֆիկական աշխատանքների եւ քանդակների մրցույթի արդյունքները: Ներկայացված  աշխատանքերը ստեղծվել են բացառապես Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 վավերագրերի թեմաներով: Այս մրցույթը  «Պատասխան` 100 տարի անց» խորագրով համալիր ծրագրի անբաժան մասն է կազմում, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացնում է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը` ՀՀ մշակույթի նախարարության եւ Վիվա-Սել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ :

Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ խոսքով`նախորդ օրերի ընթացքում մրցույթի համար ձեւավորված հանձնախմբի անդամներն  արդեն առանձին-առանձին այցելել են թանգարան եւ ծանոթացել աշխատանքներին.«Մենք փորձել ենք այս նախագիծը ոչ ստանդարտ ձեւաչափով նեկայացնել, աշխատանքները գնահատելիս նույնպես հետեւել ենք այս սկզբունքին: Մասնագիտական հանձնախմբի անդամներըն առանձին են մտել թանգարան եւ ծանոթացել աշխատանքներին: Նման ձեւաչափի ընտրության պատաճառն այն էր, որ հանձնախմբի անդամներից  մեկի գնահատականը չազդի մյուսի գնահատականի  վրա »,-նշեց Կ. Վարդանյանը: Ըստ նրա` բոլոր աշխատանքերը վերջում կզետղվեն «Պատասխան`100 տարի անց» պատկերագրքում, որտեղ կլինեն նաեւ Ցեղասպանությունն վերապրածների վկայությունները:

ՀՀ մշակույթի փոխնախարար ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԸ փաստեց, որ այս ծրագիրը մյուս բոլոր ծրագրերից տարբերվում է, քանի որ այն մեծ հարթակ է սերունդների արտահայտման համար.«Այդ ամենն  արտացոլված է նրանց  արվեստի գործերում: Շատ հետաքրքիր է համադրել այն վավերագրերը, որոնք հիմք են հանդիսացել այս աշխատանքերը ստեղծելու համար: Համոզված եմ, որ վերջում ունենալու ենք շատ հետաքրքիր արդյունք`պատկերագրքիր տեսքով: Այս ծրագիրը խորհրդանշում է կյանքի շարունակականությունը»,-ընդգծեց Ն. Տեր-Վարդանյանը:

Վիվա-Սել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն  ՌԱԼՖ  ՅԻՐԻԿՅԱՆԸ նկատեց, որ Ցեղասպանությունն շարունակվում է մինչ օրս, քանի որ ամբողջ աշխարհը դեռ  չի ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը.«Գիտակցաբար կամ  ոչ գիտակցաբար մարդիկ թույլ են տալիս նոր ցեղասպանություններ: Կարծում եմ ապագայում տեղի կունենան այլ ցեղասպանություններ եւս եւ այդ ամենը կշարունակվի այնքան ժամանակ , քանի դեռ  բոլորը չեն  գիտակցել  եւ հասկացել  այն, ինչ տեղի ունեցավ 1915 թվականին»,-ասաց Ռ.Յիրիկյանը:

Նշենք, որ մրցույթում հաղթեց Նարեկ Կնյազյանի «Վերջինը» քանդակը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում