ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՈՐ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՂԱՑԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ԽԱՂԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՈՐ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՂԱՑԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ԽԱՂԸ.  ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Փետրվարի հինգին ԲՀԿ-ի խորհրդաժողովի ժամանակ  «Ժառանգություն» կուսակցության  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Իրավունքի» հետ զրույցում  վստահաբար հայտարարեց, որ  ԲՀԿ-ի ակտիվության ետեւում ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանգնած չէ: Խորհրդաժողովից հետո ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հանդես եկավ պատասխան հայտարարությամբ, որից հետո ավելի  արվեցին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հարաբերությունները: Լարվածությունը հասավ այն աստիճանի, որ սկսվեցին ստուգումներ Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներում` ճշտելու տարիներ շարունակ շրջանառվող այն լուրերը, թե Ծառուկյանը հարկեր չի վճարում: Առաջ քաշվեց նաեւ ԲՀԿ առաջնորդին մանդատից զրկելու խնդիրը, որը ցայսօր դեռ լուծում չի ստացել:

Ստեղծված իրավիճակին արձագանքեց նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով հորդորեց իշխանություններին քայլեր չձեռնարկել Գագիկ Ծառուկյանի հանդեպ: Սա, ոչ այլ ինչ է, եթե ոչ ԲՀԿ առաջնորդին պաշտպանելու եւ հերթական անգամ ցույց  տալու, որ այդ կուսակցության կնքահայրն ու իրական առաջնորդը հենց Քոչարյանն է, ինչի մասին ԲՀԿ-ն փորձում էր խնամքով փաքցնել: Բայց ինչպես ասումեն սուտը երկար չի տեւում եւ ի վերջո ճշմարտությունն էլ ջրի երես է դուրս գալիս:

«Ժառանգություն» կուսակցության  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից «Իրավունքը» պարզեց` այժմ ընդունո՞ւմ է, որ սխալվել է` հայտարարելով, որ ԲՀԿ-ի ակտիվության հետ Քոչարյանը կապ չունի:  «Բացարձակ»,- պատասխանեց  կուսակցության փոխնախագահը, ապա ոչ այդքան իրատեսական պատասխան տվեց. «Ռոբերտ Քոչարյանը մինչ այդ հարցազրույցը տնտեսության ներկա վիճակի մասին է խոսել»:

- Պրն Մարտիրոսյան, դուք ցանկանում էիք, որ ՀՀ նախկին նախագահը  բացահա՞ յտ պաշտպաներ Գագիկ Ծառուկյանին, որ պարզ լինի, թե ովէ ԲՀԿ-ի թւկունքում:

- Ես ձեր ասածը, միեւնույն է, չեմ ընդունում, որովհետեւ մենք խոսում էինք Գագիկ Ծառուկյանի, Լեւոն Տեր- Պետրոսյանի հետ, որոնց գործընկերը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի  Հովհաննիսյանն էր: Որոշումներն ընդունում էին միասնական մի սեղանի շուրջ: Նույնիսկ որեւէ մեկը դուրս չէր գալիս` զանգահարելու կամ ինչ-որ մեկից խորհուրդ հարցնելու համար:

- Իսկ միգուցե Քոչարյանին գաղտնի՞ էին տեղեկացնում:

- Չէ, որեւէ մեկի ականջին ականջակալ էլ չկար: Այնպես, որ ձեր ասածը բացարձակ դրա մասին չի խոսում:

Հ.Գ. Տարօրինակ է, բայց փաստ, որ պարոն Մարտիրոսյանը ոչ մի կերպ  չի հավատում անգամ իր աչքի տեսածին ու ականջի լսածին: Հետաքրքիր է` սրանից բացահայտ էլ ինչ պետք է լիներ, պարոն Մարտիրոսյան, որ դուք ընդունեիք այն փաստը, որ ՀՀ երկրորդ նախագահը հենց այնպես ոչ մեկի համար խնդրանքով չէր դիմի գործող  նախագահին՝ այն էլ այդ տոնայնությամբ:

Մանրամասները`տեսանյութում:

 

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում