«ՀՌԱՀ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ». ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Արխիվ 12-16«ՀՌԱՀ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ
ՈՒՆԻ». ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Այսօր ազգային ժողովում ՀՌԱՀ տնօրեն Գագիկ Բունիաթյանը ներկայացրեց հաղորդում 2013 թվականի կատարած աշխատանքների մասին: Հարակից զեկուցող ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հանձնաժողովի անդամ Հայկ Բաբուխանյանը հիմնականում խոսեց հանձնաժողովի եւ ՀՌԱՀ-իկատարած աշխատանքների, բացահայտած սխալների, դիտողությունների մասին վերլուծությունները. «Ամիսներ առաջ մեր հանձնաժողովը քննարկել է հարցը, խորը ուսումնասիրվել: Քննարկման արդյունքում եկել ենք այն կարծիքին, որ հանձնաժողովի տրված արդյունքը համապատասխանում է օրենքի 43-րդ հոդվածի, որտեղ նշված է, թե ինչպիսին պետք է լինի այդ հաղորդումը: Ինչպես նաեւ եղել են շահագրգիռ քննարկումներ, նշվել են դիտողություններ, դրանցից մեկն այն է, որ հաղորդումը շատ հակիրճ է ներկայացվում հանձնաժողովի կատարած աշխատանքները եւ ցանկություն է հայտնվել, որ դրանք լինեն ավելի բաց: Խոսք է հնչել այն մասին, որ հեռուստաընկերությունը մեծ դաստիաճակչական գործոն է ապահովում, խոսքը գնում է հեռուստադիտողի մտածելակերպի, բարոյականության վրա ազդեցության, դրա հետեւանքների եւ լեզվական քաղաքականության մասին»:
Պատգամավորը իր խոսքում նշեց, որ համամիտ չէ պարոն Բունիաթյանի հետ, առ այն, որ մաքուր հայերեն է պահպանվում եթերում. «Օրենքի 5-րդ հոդվածը պահանջում է հեռուստատեսության մեջ գրական հայերենի անաղարտության պահպանումը: Այս առումով հանձնոժողովը 2012-13 թվականների համար գտնում է, որ եղել է բարելավում, բայց այն բավարար չէ եւ այստեղ ունենք բազում խնդիրներ»:
Պատգամավորը նաեւ նշեց, որ ցավոք կան հեռուստաընկերություններ, որոնք առավոտից-երեկո ցուցադրում են մեկ կուսակցության աշխատանքը, ինչը անթույլատրելի է հեռուստատեսության պարագայում: Հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել հեռուստաընկերությունների ուղակի դիտարկումների առումով, ծրագրերի` 2534 եւ տարածքային` 1886 օրերի դիտարկումների արդյունքում ի զարմանս բոլորի հաշվետու ժամանակահատվածում օրենսդրության պահանջների խախտում չի արձանագրվել: Ըստ Հ. Բաբուխանյանի իրավիճակն այդքան էլ իդեալական չէ, որքան որ. «Եթե մեկ տարվա ընթացքում այսքան ահռելի դիտարկումների ժամանակ ոչ մի խախտում, թեկուզ աննշան, չի հայտնաբերվել, կարելի է եզրակացնել, որ ոլորտը իդեալական վիճակում է, սակայն մենք պետք է ավելի շատ համաձայնենք մեր բնակչության կարծիքի հետ, որ շատ հարցեր կան, որ գտնվում են օրենքի խախտման ոլորտում. օրինակ լեզվական անաղարտության խախտում, իսկ հանձնաժողովում նշվեց գովազդների օրենքի խախտումների անհանգստությունների մասին»:
Հ. Բաբուխանյանը խոսեց նաեւ դիմում բողոքների մասին, որոնք 2013 թվականին եղել են ընդամենը 13-ը, որը խոսում է այն մասին, որ ամենայն հավանականությամբ ՀՌԱՀ-ն այնքան էլ հեղինակություն չունի մեր հանրության շրջանակներում. «Անգամ ես մի դիմում-բողոք եմ ներկայացրել նշելով մի հաղորդման մասին, որտեղ խախտվել են սահմանադրության որոշ դրույթներ, սակայն զարմանալիորեն չեմ հրավիրվել իմ պատգամավորական նամակի քննարկմանը եւ ստացել եմ ընդամենը երեք տողանոց պատասխան, որտեղ գրված է, որ օրենդսրության պահանջների խախտումներ չեն կատարվել: եթե նման ոճով պետք է քննարկվեն դիմում-ողոքները դրանք դառնում են անիմաստ եւ այդ պատճառով էլ շատ քիչ բողոքներ եք ստանում այն դեպքում, որ մենք տեղյակ ենք, որ մեր ընտրողները ունեն շատ դժգոհություններ ոլորտի հետ կապված»:
Պատգամավորը հույս հայտնեց, որ 2014-15 թվականների համար ավելի շատ բողոքներ հաշվի կառնվեն ու կքննարկվեն, իսկ ոլորտը կարգավորման եւ բարելավման կարիք ունի:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

