ՀՌԱՀ-Ը ԱՐՏՈՆԱԳԻՐ Է ՏԱԼԻՍ, ԲԱՅՑ ՉԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ

Արխիվ 12-16

ՀՌԱՀ-Ը ԱՐՏՈՆԱԳԻՐ Է ՏԱԼԻՍ, ԲԱՅՑ ՉԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ,

ԹԵ ԻՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ

 

ՀՌԱՀ տնօրեն Գագիկ Բունիաթյանը պարզվում է, տեղյակ չէ, որ կան մալուխային հեռուստաընկերություններ, որոնք աղանդ են քարոզում: ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցադրումը կարծես թե անակնկալի բերեց Բունիաթյանին, որ որոշ մալուխային հեռուստաընկերություններով տարատեսակ աղանդների մասին հաղորդումներ են ցուցադրում հարցը համարեց «նուրբ» եւ խոստացավ քննարկել առանձին: Այս թեմայով «Իրավունքը» մի քանի հարց ուղղեց ՀՌԱՀ-ի տնօրենին:

- Պրն Բունիաթյան, կան մալուխային հեռուստաընկերություններ, որոնք, պարզվում է, աղանդ են քարոզում: Դուք մի՞թե տեղյակ չեք այդ մասին:

- Մենք մալուխային հեռուստաընկերություններին վերահեռարձակման արտոնագիր տալիս ենք: Հայաստանում այսօր գործում է մոտ 50 մալուխային հեռուստաընկերություն, որոնք իրենց ցանկում բավական մեծ թվով ալիքներ են հեռարձակում:

- Իսկ տեղյա՞կ եք` ինչ են  ներկայացնում հանրությանը:

- Մենք գիտենք ինչ են ներկայացնում…

- Աղանդները քարոզող հեռուստահաղորդումներ չե՞ն հեռարձակվում:

- Ոչ, չենք հանդիպել: Տիկին Եսայանի հետ խոսեցինք, կճշտենք` խոսքն ինչի մասին է: Եթե   օրենքի սահմաններից դուրս է այդ ալիքը, մենք կարձագանքենք:

- Ի՞նչն է պատճառը, որ քիչ են  հանրություն-եկեղեցի կապն ամրացնող հեռուստահաղորդումներ: Չե՞ք կարծում, որ  նման հաղորդումների սակավ լինելու պատճառով են ակտիվացել աղանդները: Երեւի տեղյակ եք, որ Հայաստանում պաշտոնական թվերով կա 300.000 աղանդավոր:

- Շատ բարդ հարց է: Միգուցե:

- Ինչո՞ւ են քիչ նման հաղորդումները:

- Ինձ թվում է` հանրությունը խնդիր ունի:

-Ի՞նչ խնդիր:

- Ավելի ակտիվ լինելու, եկեղեցին էլ… (նկատի ունի եկեղեցին պետք է ակտիվ լինի-խմբ.)

- Այսինքն` հանրությո՞ւնը պետք է պահանջի հեռուստաընկերություններից, որ   հասարակություն-եկեղեցի կապն ամրապնդող հաղորդումնե/ր  պատրաստեն:

- Պահանջելու հարցը չէ, այլ նախաձեռնողականության: Ենթադրում եմ` բոլորը շահագրգռված են, որ նման հաղորդումները շատ լինեն:  Ընդհանրապես ազգային, հայրենասիրական հաղորդումների պակաս կա: Պետք է ավելացնել նման հաղորդումները:

- Իսկ ինչո՞ւ չի ավելացվում: Միգուցե հեռուստաընկերությունները միայն վարկանիշային հաղորդումներն են կարեւորում:

- Չէ, միայն դրա համար չէ: Արվում է, ինչ-որ առաջընթաց կա: Ուղղակի ենթադրում եմ, որ մեր ցանկությունը ավելի մեծ է:

- Դիպուկ ասացիք` ցանկությունը մեծ է, իսկ ինչո՞ւ քայլեր չեն արվում:

- Եկեք դիմեք  հեռուստաընկերություններին` ինչու չեն անում: Պարզապես նման հաղորդումների քանակն է քիչ:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում